ԱՄԱՆՈՐԸ ՎԱՆՈւՄ + ՁՄԵՌԱՅԻՆ ԱՆԻ, ԿԱՐՍ, ԲԵՐԿՐԻ

ԱՄԱՆՈՐԸ ՎԱՆՈւՄ + ՁՄԵՌԱՅԻՆ ԱՆԻ, ԿԱՐՍ, ԲԵՐԿՐԻ

Ամանորը Վանո՞ւմ՝ հայոց առաջին մայրաքաղաքում: Անիրական է հնչում, սակայն մեզ հետ դուք կարող եք անցկացնել ձեր կյանքի ամենատպավորիչ Ամանորը՝ համեմված պատմությամբ, խորհրդանշական բովանդակությամբ, հրաշալի տեսարաններով: Ձեզ համար ընտրվել են հարմարավետ հյուրանոցներ, համեղ ռեստորաններ, կազմվել է ֆանտաստիկ ծրագիր՝ համեմված հայկականությամբ: Ամանորի երեկոն անցկացնելու ենք Վանա լճի ափի մեր ռեստորանում՝ հայկական ազգային երաժշտությամբ և պարերով։ Գրագետ ու պրոֆեսիոնալ մատուցում իրապես փորձառու և բանիմաց մասնագետների կողմից, ուղևորություն բարձր հարմարավետությամբ, հոգատար վերաբերմունք, անմոռանալի զգացողություններ ու հուշեր ամբողջ կյանքի համար:

Առաջիկա մեկնումներ՝ 30.12 - 02.01
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 147000 դրամ (երկտեղանոց համարում, 1 անձի արժեքը սինգլ համարում՝ 175.000 դրամ)
Ներառում է`
3+ աստղանի հյուրանոցը Վանի կենտրոնում՝ Bianca Deluxe (երկտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Վանում նավարկության վճարը
Ամանորի ընթրիքն ու արարողությունը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ԵՐԱԶ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Բավրա

Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ
Կարս քաղաք. Կարուց բերդ, Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ և Չարենցի տուն
Մասիսի լանջերով անցում

ընթրիք Բայազետում
գիշերակաց՝ Վան

Հեքիաթային ու խորհրդանշանական Ամանորի մեր ուղևորությանը սկզբից կտեսնենք Ծովակն Հյուսիսո լիճը, որը ձմռանը սառցակալում է՝ դառնալով զբոսաշրջային խոշոր կենտրոն, ուր անգամ հնարավոր է ձիասայլ քշել: Կարսն առանձնակի տպավորիչ է ձմռանը, ինչն էլ միասին կբացահայտենք․ կտեսնենք Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջն ու Չարենցի տունը։ Առաջին օրը մեզ սպասվում է նաև անչափ տպավորիչ անցումը Մասիս լեռան լանջերով։

ՕՐ 2 | ԱՄԱՆՈՐԸ ՎԱՆՈՒՄ
նախաճաշ հյուրանոցում

Մհերի դուռ
Վանա կատուներ
Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ

ճաշ Վանում

ազատ ժամանակ Վանում
Ամանորի տոնակատարություն Վանում

գիշերակաց՝ Վան

Վանում նախատոնական օրվա առաջին կեսին կունենանք հետաքրքիր այցեր, իսկ օրվա երկրորդ կեսին կտրվի հանգիստ, որ պատրաստվեք Ամանորյա հրաշալի ծրագրին։ Օրը կսկսենք Ագռավաքարից, որտեղ էլ լեգենդար Մհերի դուռն է։ Ապա այցի կգնանք Վանա կատուներին, որից հետո էլ մեզ կդիմավորի Վանի հզոր բերդը։ Հիանալի այս այցերից հետո Ձեզ կտրվի ազատ ժամանակ, իսկ արդեն ուշ երեկոյան կնախապատրաստվենք Ամանորի տոնակատարությանը: Ամանորին նախատեսված է հետաքրքրագույն ծրագիր, որն ամբողջովին հայկական է՝ հայկական երաժշտություն, ազգային երգ ու պար, համեղ ուտեստներ, տոնական շամպայն և ավելին:

ՕՐ 3 | ՀԱՅՈՑ ՁՈՐ ԿԱՄ ՀԱՅՈՑ ՍԿԻԶԲ
նախաճաշ հյուրանոցում

Վարագավանք
Հայկաբերդ և Մենուայի ջրանցք
Աղթամար կղզի. Սուրբ Խաչ եկեղեցի

ճաշ Վանում

ազատ ժամանակ Վան քաղաքում

գիշերակաց՝ Վան

Մեր ուղևորության այս օրը խիստ խորհրդանշանական է, քանի որ Նոր տարվա առաջին իսկ օրը կլինենք Հայոց ձորի Հայկաբերդում, որտեղ էլ, ըստ մեր ավանդազրույցների, իր կռիվն է տվել Հայկ Նահապետը, ասել է, թե տարվա սկիզբը կսկսենք հայոց սկզբից։ Ամենալավ Ամանորը չի կարող շրջանցել տիեզերական Աղթամար կղզին Սուրբ Խաչ եկեղեցով․ կնավարկենք Աղթամար կղզի, կվայելենք կղզին և եկեղեցին, ինչպես նաև Վանա լճի հեքիաթային տեսարանները։ Մեր այս օրը յուրահատուկ է նաև այցով Վասպուրականի հոգևոր կենտրոն Վարագավանք, որտեղից կբացվի ձմեռային հրաշալի տեսարանը դեպի Վանա լիճն ու Վան քաղաքը։

ՕՐ 4 | ՁՄԵՌԱՅԻՆ ԱՆԻԻ ՀՐԱՇՔԸ
նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի ջրվեժ
Արաքս գետ
Անի. Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Աբուղամրենց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ,

ճաշ Կարսում
վերադարձ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան

Վերադարձն անգամ հագեցած է գեղեցիկ այցերով։ Առաջին կանգառը ձմռանն անչափ տպավորիչ Բերկրիի ջրվեժում է, որից հետո կհասնենք Մայր Արաքսի ափերին։ Իսկ օրվա վերջին այցն անկրկնելի Անիում է, որը ձմռանն ուղղակի ֆանտաստիկ է դառնում և տպավորելու է ամբողջ կյանքի համար։ Կշրջենք չքնաղագույն Անիի փողոցներով՝ տեսնելու գլուխգործոց կոթողներն ու հրաշալի տեսարանները։ Ամանոր, որն իր բովանդակությամբ և խորհրդանշականությամբ, կդառնա իրապես բացառիկ ու հիշարժան։


Գրանցում

Գինը՝ 147000 դրամ