ԱՄԱՆՈՐԸ ՀԱՄՇԵՆՈՒՄ + ՃՈԽ ՃՈՐՈԽ, ԱՐԴԱՀԱՆ, ՇԱՎՇԱՏ 4 ՕՐ
Ամենայուրահատուկ Ամանորը սպասում է Ձեզ Համշենում, այն էլ՝ համշենյան երգացանկով ու յուրահատուկ ամանորյա ծրագրով։ Համշենյան ավանդույթներով, յուրահատուկ մատուցմամբ, հայկական խմբով, ջերմ ու տարբերվող միջավայրում դիմավորեք Ամանորը և տեսեք աշխարհի գեղեցկագույն անկյուններից մեկը։ Ամանորին լինելու է հայկական ազգային երաժշտություն․ շեշտադրվելու են համշենահայ երգերն ու պարերը, սպասվում են նաև շա՜տ յուրահատուկ անակնկալներ։ Ձեզ համար ընտրել ենք հեքիաթային Այդերի լավագույն հյուրանոցներից ու ռեստորաններից, հարմար մեքենաներով տեղափոխությունն ու փորձառու գիդերի մասնակցությունն էլ իրենց հերթին Ձեր Ամանորը կդարձնեն անչափ հաճելի ու տպավորիչ։ Իսկ Համշեն աշխարհը նմանը չունեցող դրախտ է, որտեղ բնությունն ամենաշքեղ ու յուրօրինակ ձևով է ստեղծագործել, իսկ մարդու կերտած գլուխգործոցները լրացրել են բնության այս հրաշալիքը։ Հատկապես ձմռանը Համշենն իսկական հեքիաթի է վերածվում: Եվ եթե բնության այս հեքիաթին էլ հավելենք համշենյան տարազները, երաժշտությունը, պարերը, ավանդույթները, ուտեստները, ապա ամենը դառնում է էլ ավելի անկրկնելի և շքեղ։ Բացահայտեք Համշենն այս ուղղության առաջատար տուրօպերատոր Համշեն տուրի մատուցմամբ։ Անկրկնելի ու բացառիկ չորս օր՝ հայոց դրախտի ձմեռում։
Ծրագիր
Դրախտի դարպասներ
Ճոխ Ճորոխ
Առաջինը օրը գեղեցիկ ճանապարհներով հասնելու ենք Համշենի սիրտ Այդեր։ Ճանապարհին մեզ են սպասվում գեղեցկագույն տեսարաններ և հետաքրքիր դադարներ։ Դրախտի դարպասներից կվայելենք Քաջքարի լեռների և Շավշատի անտառների շքեղ տեսարանները, իսկ վերջին տարիների ամենասիրված դիտակետներից Ճոխ Ճորոխը ևս մեր ծրագրում է։ Կճաշենք Հոպայում, իսկ գիշերակացն Այդերի ամենաբարձրակարգ հյուրանոցներից մեկում է։
Չինչիվայի կամուրջ
Զիլ ամրոց
Այդեր
ազատ ժամանակ Այդերում
Օրվա առաջին կեսին կշարունակենք դրախտային Համշենի բացահայտումները։ Կտեսնենք Համշեն տուրին ոգեշնչած Չինչիվայի յուրահատուկ կամուրջը, ապա գեղեցկագույն անտառներով անցնող ճանապարհով կհասնենք Զիլ ամրոց, որը լիարժեք համապատասխանում է իր անվանը։ Կշրջենք նաև Այդերում, որը խոշոր զբոսաշրջային կենտրոն է։ Կհամտեսենք համշենյան ճաշատեսակներ, ապա հանգիստ կունենանք՝ պատրաստվելով Ամանորի երեկույթին։ Ամանորի երեկոյին նախատեսված է տոնական ընթրիք, ինչպես նաև հայկական և համշենական երգերով տարբերվող ու յուրահատուկ Ամանոր։
ազատ օր Այդերում
Ամպիկ ջրվեժ (թեթև քայլարշավ՝ ըստ ցանկացողների)
Տարվա առաջին օրը նվիրված է Այդերում հանգստին, սակայն ցանկացողներին կարող ենք առաջարկել թեթև ու գեղեցիկ քայլարշավ՝ տեսնելու համշենյան ամենագեղեցիկ ջրվեժներից Ամպիկը, ինչը մեր ուղևորությունն ավելի գեղեցիկ ու հագեցած կդարձնի։
Չամլիհամշենի ջրվեժ
Շավշատի բերդ
Արդահանի բերդ և Քուր գետ
Վերադարձին անգամ տեսնելու ենք հրաշալի վայրեր։ Կայցելենք Չամլիհամշենի ջրվեժը, որից հետո կգնանք դեպի Շավշատ՝ տեսնելու տեղի հզոր բերդը։ Արդահանում էլ կտեսնենք տեղի պատմական բերդն ու Քուր գետը, որից հետո միայն կվերադառնանք Երևան։