ՀԱՄՇԵՆ․ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՐԱԽՏԸ 3 ՕՐ

ՀԱՄՇԵՆ․ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՐԱԽՏԸ 3 ՕՐ

Համշենի ձմեռային գեղեցկությունը կատարյալ է․ այստեղ շքեղագույն բնությանը զուգորդում են պատմական հարուստ անցյալն ու համշենյան տարբերվող շունչը։ Սաղարթախիտ անտառներ, շառաչուն ջրվեժներ, արագահոս գետեր, հզոր լեռներ, տպավորիչ բերդեր, գեղեցիկ կամուրջներ․․․ Համշենցիների տարբերվող տարազներ, ուտեստներ, թեյ ու երգե՜ր, երգե՜ր, երգե՜ր։ Իսկ ձմռանը Համշենը վերածվում է կախարդանքի, վերածվում է հեքիաթի, վերածվում է դրախտի։ Եվ մենք գնում ենք համշենյան դրախտը տեսնելու ու մինչև վերջ վայելելու։ Մեր այս չքնաղ ուղևորությունը հավակնում է դառնալու Ձեր կյանքի ամենատպավորիչներից։ Համշենի ուղղությամբ աշխատում է հատուկ մասնագիտացած զբոսավարների մեր խումբը, ինչն ավելի հագեցած ու բովանդակալից է դարձնում մեր հրաշալի ուղևորությունը։ Միացեք ու բացահայտեք հայոց դրախտը Համշեն տուրի հետ։

Առաջիկա մեկնումներ՝ 24.01 - 26.01 14.02 - 16.02
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 79000 դրամ
Ներառում է`
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1 | ԿԱԽԱՐԴԱՆՔԸ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Քաջաց բերդի տեսարան
Շավշատի բերդ
Շավշատի անտառներ

ընթրիք Հոպայում
գիշերակաց՝ Հոպա

Ձմեռային այս չքնաղ ուղևորությունը սկսկենք Ջավախքով, որտեղից էլ կանցնենք՝ Արդահան: Անցնելով Արսյան լեռները՝ մուտք կգործենք անտառաշատ Շավշատի գավառ: Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդից կվայելենք շրջակայքի հրաշագեղ բնությունը: Մեր ճանապարհը գեղեցիկ անտառներով ու կիրճերով կշարունակվի դեպի Արդվին: Ճանապարհին կտեսնենք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխը, բարձրադիր Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ գեղատեսիլ, մասամբ հայախոս Խոպա (Հոպա) քաղաքն է: Սև ծովի ափի Խոպա քաղաքում էլ մեր հյուրանոցն է:

ՕՐ 2 | ԴՐԱԽՏԸ
նախաճաշ հյուրանոցում

Ֆուրթունայի կիրճ
Չամլըհամշենի ջրվեժ
Չինչիվայի կամուրջ
Զիլ ամրոց

ճաշ՝ Համշենի ճաշատեսակներ և թեյախմություն

Այդեր. ազատ ժամանակ

գիշերակաց՝ Հոպա

Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները: Մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում՝ ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որն աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Կայցելենք Այդերի հայտնի յայլան (բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ: Այստեղ կհամտեսենք համշենյան ուտեստներից, ինչպես և Համշենի սրտում կվայելենք համշենյան լեգենդար թեյը: Ձմեռային Այդերն իսկական հեքիաթ է, որն էլ վայելելու ժամանակ կունենանք։ Այդերն ու նրա շուրջ տարածվող Քաջքարի լեռների տեսարանները վայելելուց հետո կվերադառնանք Հոպա:

ՕՐ 3 | ՀԵՔԻԱԹԸ
նախաճաշ հյուրանոցում

Բորչկայի գավառակ
Ճոխ Ճորոխ

ճաշ Արդահանում կամ Ջավախքում

Արդահան. Կուր (Քուռ) գետ, Արդահանի բերդ

վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Գյումրի-Երևան:

Խոպա քաղաքից դուրս գալով՝ կանցնենք Բորչկա գավառակով և կտեսնենք Ճորոխ գետի կիրճը բարձունքից, որը հայտնի է Ճոխ Ճորոխ անվամբ: Այնուհետև ճամփա կբռնենք դեպի Արդահան՝ անցնելով Բերտայի գեղեցիկ կիրճով։ Մեզ է սպասում Արդահանն իր հզոր բերդով և Քուր գետով։ Միայն հզոր Արդահանը բացահայտելուց հետո կվերադառնանք Երևան:


Տուրի քարտեզ

Գրանցում

Գինը՝ 79000 դրամ