ԴԺՈԽՔԻ ՁՈՐ ԵՎ ԹԵԺՔԱՐ ԼԵՌ
Հարյուրավոր մեր հայրենակիցներ բացահայտել են Դժոխքի ձորն Արտանուջում, երբ մեզ հետ այցելել են Համշեն։ Այս անգամ էլ ձեզ համար կբացահայտենք արդեն Արարատի մարզի Դժոխքի ձորը, որը Հայաստանի գեղեցկագույն կիրճերից է։ Ընդ որում, ոչ միայն հրաշք քայլարշավն է Դժոխքի ձորում սպասում ձեզ, այլ նաև վերելքը Թեժքար լեռ, որտեղից շքեղ տեսարան է բացվում առ Արարատ և Արաքսի հովիտ։ Հրաշալի քայլարշավ ու վերելք՝ լի բազում գեղեցիկ պահերով։
Թեժքար լեռան վերելքն ու Դժոխքի ձորում քայլարշավը միասին ընդհանուր լինելու են մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 700 մետր, Թեժքար լեռան բարձրությունը՝ 1735 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 20:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը