ՎԵՐԵԼՔ ԿԱՄԱՐ ԼԵՌ

ՎԵՐԵԼՔ ԿԱՄԱՐ ԼԵՌ

Այս անգամ էլ օրը վայելելու ենք գնում Փամբակի սիրունագույն լեռների գրկում։ Բարձրանալու ենք Կամար լեռը, որն աչքի է ընկնում իր յուրահատուկ գեղեցկությամբ, իսկ գագաթից բացվող տեսարանները շունչ կտրող են ու աննման։ Կամարն Արագածոտնի և Լոռու մարզերի սահմանագլխին է, Փամբակի ամենատպավորիչ ու բարձր գագաթներից է, ասել է, թե վառ զգացողությունների պակաս չի լինելու։ Մեր հրաշալի քայլարշավը մեկնարկելու ենք Սիփան գյուղում, ուր էլ կվերադառնանք չքնաղ օրվա ավարտին։ 

Կամարի վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մետր, լեռան բարձրությունը՝ 2738 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7000 դրամ