Վերելք ՍՊԻՏԱԿԱՍԱՐ + ՆԱԶԵԼԻ ԼԻՃ
Գեղամա լեռների ամենատպավորիչ ու գեղեցիկ գագաթներից մեկը՝ յուրահատուկ Սպիտակասարը, ինչպես նաև չքնաղ Նազելի լիճը սպասում են մեզ։ Հրաշալի մեր վերելքի միջոցով կվայելենք հրաշք լեռն ու այնտեղից մեր առաջ բացվող շունչ կտրող տեսարանները։ Մեր այցին նախ կհասնենք Գեղարքունիքի Լանջաղբյուր գյուղ, որտեղից բեռնատարը մեզ կմոտեցնի քայլարշավի մեկնարկային կետին, որտեղից էլ կսկսենք մեր գեղեցիկ վերելքը Սպիտակասարի գագաթ։ Իսկ ծրագրում մենք ունենք ևս մեկ հրաշալի վայր՝ Նազելի լիճ, որը նույնպես ամբողջությամբ վայելելու ենք։ Ընդ որում, մեր վերելքը տարբերվող երթուղով է, իսկ Սպիտակասարն էլ Գեղամա լեռների երկրորդ ամենաբարձր գագաթն է։ Դե ինչ, արդեն ոգևորությամբ սպասո՞ւմ եք՝ բարձրանալու Սպիտակասարի գագա՜թ։
6։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ՎԵՐԵԼՔ ՍՊԻՏԱԿԱՍԱՐ + ՆԱԶԵԼԻ ԼԻՃ
Գեղամա լեռների ամենատպավորիչ ու գեղեցիկ գագաթներից մեկը՝ յուրահատուկ Սպիտակասարը, ինչպես նաև չքնաղ Նազելի լիճը սպասում են մեզ։ Հրաշալի մեր վերելքի միջոցով կվայելենք հրաշք լեռն ու այնտեղից մեր առաջ բացվող շունչ կտրող տեսարանները։ Մեր այցին նախ կհասնենք Գեղարքունիքի Լանջաղբյուր գյուղ, որտեղից բեռնատարը մեզ կմոտեցնի քայլարշավի մեկնարկային կետին, որտեղից էլ կսկսենք մեր գեղեցիկ վերելքը Սպիտակասարի գագաթ։ Իսկ ծրագրում մենք ունենք ևս մեկ հրաշալի վայր՝ Նազելի լիճ, որը նույնպես ամբողջությամբ վայելելու ենք։ Ընդ որում, մեր վերելքը տարբերվող երթուղով է, իսկ Սպիտակասարն էլ Գեղամա լեռների երկրորդ ամենաբարձր գագաթն է։ Դե ինչ, արդեն ոգևորությամբ սպասո՞ւմ եք՝ բարձրանալու Սպիտակասարի գագա՜թ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 13 կմ (երկկողմանի), լեռան բարձրությունը՝ 3555 մետր, վերելքի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 500 մետր, բեռնատարով անցնելիք ճանապարհը՝ միակողմանի շուրջ 12 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտեր, լապտեր։ Նախընտրելի է ունենալ փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր, անձնական դեղատուփ։