ՎԵՐԵԼՔ ԹԵԺ ԼԵՌ

ՎԵՐԵԼՔ ԹԵԺ ԼԵՌ

Լեռներն են կանչում ու կանչո՜ւմ, իսկ մենք էլ այդ գերող կանչին ի պատասխան այս անգամ էլ գնում ենք գլխապտույտ գեղեցկությունների և անսահման վառ տպավորությունների հետևից։ Այս անգամ մեզ է սպասում թեժ ու խենթ օր խոստացող Թեժ լեռը։ Չքնաղ արահետներ, շունչ կտրող տեսարաններ, անչափ գեղեցիկ լեռ․ այս ամենն իսկ բավարար է հրաշք օրվա համար, բայց Թեժ լեռը խոստանում է ավելին․ ի վերջո, գնում ենք Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր լեռը, որը Կոտայքի և Լոռիի սահմանագծին է։ Մեղրաձոր գյուղից բեռնատարով մոտենալու ենք լեռան մատույցներ, որտեղից էլ արդեն կսկսենք մեր հրաշալի վերելքը։

Մեկնումը՝ 
7։30, վերադարձը՝ մոտ 21:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝
8000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter)

բեռնատարի ծառայությունը

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ՎԵՐԵԼՔ ԹԵԺ ԼԵՌ

Լեռներն են կանչում ու կանչո՜ւմ, իսկ մենք էլ այդ գերող կանչին ի պատասխան այս անգամ էլ գնում ենք գլխապտույտ գեղեցկությունների և անսահման վառ տպավորությունների հետևից։ Այս անգամ մեզ է սպասում թեժ ու խենթ օր խոստացող Թեժ լեռը։ Չքնաղ արահետներ, շունչ կտրող տեսարաններ, անչափ գեղեցիկ լեռ․ այս ամենն իսկ բավարար է հրաշք օրվա համար, բայց Թեժ լեռը խոստանում է ավելին․ ի վերջո, գնում ենք Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր լեռը, որը Կոտայքի և Լոռիի սահմանագծին է։ Մեղրաձոր գյուղից բեռնատարով մոտենալու ենք լեռան մատույցներ, որտեղից էլ արդեն կսկսենք մեր հրաշալի վերելքը։

Թեժ լեռան վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 15 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, լեռան բարձրությունը՝ 3101 մետր։ 

Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, ըստ եղանակի նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևանոց-թիկնոց (дождевик), արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

Գինը` 8000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել