ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ + ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 7 ՕՐ 2025

ՎԵՐԵԼՔ ՄԱՍԻՍ + ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 7 ՕՐ

Բարձրանա՞լ Մասիսի գագաթ և բացահայտե՞լ Արևմտյան Հայաստանի հրաշալիքները։ Առաջարկում ենք 7-օրյա հագեցած ու հետաքրքիր ծրագիր, որով ոչ միայն մեր փորձառու լեռնային ուղեկցորդների հետ կհասնեք բաղձալի գագաթին, այլ նաև լիարժեք տուր կունենաք Արևմտյան Հայաստանում՝ մեր մասնագիտացած գիդերի մատուցմամբ։ Արարատի՝ մանրակրկիտ կազմակերպված և դետալային մշակված ու հղկված վերելքից բացի, մեզ հետ իրապես բովանդակալից ուղևորություն կունենաք նաև Անի, Կարս, Վան, Աղթամար, Բերկրի, Բայազետ, Արաքս և այլ հրաշալի վայրեր։ Մեր տարիների փորձը և տեղանքում աշխատելու հմտությունները կօգնեն Ձեր երազանքի իրագործման կարևորագույն հարցում։

Համշեն տուրը, որն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատոր է, մասնագիտացած է նաև քայլարշավների և լեռնագնացության ոլորտում, իր փորձով ու մասնագիտական հմտություններով միանշանակ լավագույն ընտրությունը կլինի հիշարժան ու ապահով վերելքի համար։ #ԵրազանքԻրականացնողները Ձեր անփոխարինելի ուղեկիցը կլինեն դեպի Արարատի երազելի գագաթ։

Առավելություններ Համշեն տուրն ընտրելիս՝

Մասիսի վերելքի ամբողջ ընթացքում Համշեն տուրի հայ թուրքագետ լեռնային ուղեկցորդի ծառայությունը,

Որպես Արևմտյան Հայաստանի տուրօպերատոր՝ մատչելի գին ամենահագեցած փաթեթի պարագայում,

Որպես Արևմտյան Հայաստանի տուրօպերատոր՝ այցի մշակութային մասի մանրամասն և բովանդակալից մատուցում,

Անհատական աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ՝ հանդերձանքից նախապատրաստություն,

Հարյուրավոր հայաստանցի մասնակիցների 100 տոկոս հաջողված վերելք Մասիսի գագաթ։

Թե ինչպես պատաստվել վերելքին սեղմել՝ ԱՅՍՏԵՂ

Առաջիկա մեկնումներ՝ 08.08 - 14.08
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 770 դոլար
Ներառում է`
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
հարմարավետ հյուրանոցը Բայազետում
վրանային գիշերակացերը Մասիսի ճամբարներում (վրանները՝ երկտեղանի)
տեղացի պրոֆեսիոնալ ուղեկցորդների ծառայությունը Մասիսը բարձրանալու համար
խմբին ուղեկցող պրոֆեսիոնալ հայ թուրքագետ լեռնային ուղեկցորդի ծառայությունը Համշեն տուրից Մասիսի ամբողջ վերելքի համար
Արևմտյան Հայաստանի համար Համշեն տուրի մասնագիտացած հայ գիդի ծառայությունը
երեք անգամյա սնունդը (այդ թվում՝ տեղում պատրաստվող տաք սնունդ) Մասիսը բարձրանալու ամբողջ ընթացքում
Բայազետում տոնական ճաշը
Վանում տառեխի հյուրասիրությունը և Կարսում վերջին օրվա ճաշը
Վանում նավարկության վճարը
զեղչեր մասնագիտացված խանութներից հանդերձանք գնելու համար
Արարատ բարձրանալու վկայական և հուշանվերներ
անվճար նախապատրաստական վերելք/վերելքներ Համշեն տուրի կողմից
Ընկերությունը տրամադրում է վրան, ներքնակ, կատվիկներ
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը
Մուտքավճարները (Անի, Սբ Խաչ, Իսակ փաշա՝ միասին 25 եվրո)
Առաջին օրվա սնունդը

Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ՄԱՍԵԱՑՈՏՆ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Բավրա

Ծովակն Հյուսիսո լիճ
Անի. Մայր տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ

գիշերակաց՝ Բայազետ

Մեր ուղևորության առաջին հրաշալի կանգառը Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոյի (Չըլդըրի) ափերին է։ Պահն է բացահայտելու Անին՝ տիեզերականն ու բացառիկը։ Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած, ինքնին մի պատմություն դարձած հոյակերտ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Տեսնել Անին ու… ապրե՛լ։ Կանցնենք Իգդիրով, որից հետո Մասիսի լանջերով կշարժվենք Բայազետ, որտեղ էլ կլինի մեր գիշերակացը։

ՕՐ 2-3-4-5 | ՎԵՐԵԼՔ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ

Վերելքի առաջին օրը՝
Բայազետի հյուրանոցում նախաճաշելուց հետո միկրոավտոբուսներով մոտենում ենք լեռան ստորոտին՝ մոտ 2200 մետր բարձրության վրա մեկնարկի կետ, որտեղից էլ սկսվում է ոչ բարդ քայլարշավը դեպի Մասիսի առաջին ճամբար (3200 մետր), որտեղ մեզ են սպասում պատրաստի վրաններն ու ընթրիքը։
Վերելքի առաջին օրվա քայլարշավը՝ մոտ 5․5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 4․5 ժամ։

Վերելքի երկրորդ օրը՝
Ճամբարում նախաճաշելուց հետո սկսում ենք մեր քայլարշավը դեպի Արարատի երկրորդ ճամբար (4200 մետր), ուր հասնելուց հետո ընթրում ենք և անմիջապես անցնում հանգստի, քանի որ ուշ գիշերը (1:00-ի սահմաններում) պետք է սկսենք վերելքը լեռան գագաթ։
Վերելքի երկրորդ օրվա քայլարշավը՝ մոտ 5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 5 ժամ։

Վերելքի երրորդ օրը՝
Կեսգիշերին մոտ սկսում ենք վերելքը դեպի Արարատի գագաթ, ուր հասնում ենք վաղ առավոտյան, վայելում հրաշալի տեսարանները, Մասիսի ու Սիսի խենթացնող արևածագը, Բիբլիական գագաթին կանգնելու փշաքաղեցնող զգացողությունը, ապա վերադառնում ենք երկրորդ ճամբար, փոքր-ինչ կազդուրվում, ճաշում, ապա շարունակում ենք քայլել դեպի առաջին ճամբար, որտեղ ընթրելու ենք և քնենք։
Վերելքի երրորդ օրվա քայլարշավը դեպի գագաթ՝ մոտ 2․5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 6․5 ժամ։ Վերադարձը գագաթից մինչև առաջին ճամբար շուրջ 8 կմ է։

Վերելքի չորրորդ օրը՝
Առաջին ճամբարում առավոտյան նախաճաշելով՝ շարունակում ենք ճանապարհը դեպի լեռան ստորոտ, որտեղից էլ մեքենաներով մոտենում ենք հյուրանոցին, լողանում, հանգստանում։

Վերելքի բոլոր օրերին հիմնական ուղեբեռը բարձրացնում են կազմակերպիչների ձիերը: Երկու ճամբարում էլ տաք և թարմ սնունդը պատրաստվում է տեղում, տրվում է անսահմանափակ քանակի շշալցված ջուր, թեյելու և սրճելու հնարավորություն: Վերելքի օրերին մատուցվում է նախաճաշ, թեթև սնունդ քայլարշավների ընթացքում, ընթրիք, թեյ, սուրճ, քաղցրավենիք, միրգ:

ՕՐ 5
նախաճաշ վրանային ճամբարում

հանգիստ հյուրանոցում

տոնական ճաշ Բայազետում

Բայազետի (Դարոյնքի) բերդ
Իսահակ փաշայի պալատ

գիշերակացը՝ Բայազետ

Ինչպես վերը նշել ենք, առավոտյան նախաճաշից հետո առաջին ճամբարից քայլում ենք մեկնարկի կետ, ապա մեքենաներով մեկնում Բայազետի մեր հյուրանոց, որտեղ ազատ ժամանակ է տրվում՝ լողանալու և հանգստանալու համար, ինչից հետո մեկնում ենք տոնական ճաշը վայելելու Մասիսի համայնապատկերով մեր ռեստորանում։ Իհարկե, հանդիսավոր ստանում ենք նաև վերելքի հավաստագրերը, պտույտ անում Բայազետի բերդում և նրա հարևանությամբ Իսակ/Իսահակ փաշայի պալատում, ապա վերադառնում հյուրանոց՝ վաստակած հանգստի։

ՕՐ 6 | ՎԱՆԱ ԵՐԱԶ
նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի ջրվեժ
Մհերի դուռ և Ագռավաքար
Վանա կատուներ
Վանի բերդ և Ուրարտական դամբարան

ճաշ՝ Վանա տառեխ՝ Վանի ափին

Աղթամար կղզի, Սբ Խաչ եկեղեցի, նավարկություն Վանա լճում

գիշերակաց՝ Բայազետ

Օրվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժում է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Ագռավաքարն ու Մհերի դուռն են մեզ սպասում, որը գուցե հենց մենք ենք բացելու։ Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույն ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու Վանի երեքհազարամյա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Եվ ահա ժամն է նավարկելու դեպի հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ամբողջ շքեղությունն է ցուցադրում Սբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի պատմությունը, տեղադրությունն ու քանդակներն ուղղակի ապշեցնող են: Շատերի երազանքն է Վանա լճում լողալը, ինչը մեզ հետ իրական է դառնում: Այս ամենից հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հենց Վանա լճի ափին: Հեքիաթային, երազային օր։

ՕՐ 7 | ՎԵՐԱԴԱՐՁ
նախաճաշ հյուրանոցում

Իգդիր քաղաքով անցում
Արաքս գետ
Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

ճաշ Կարսում
վերադարձ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան։

Հրաժեշտ կտանք Բիբլիական լեռանը, որից հետո, անցնելով Իգդիրով, դադար կունենանք Մայր Արաքսի ափերին, ցանկացողները կարող են մոտենալ նաև գետի ափերին, որից հետո մեր ճանապարհը կշարունակենք Կարս։ Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է Կարսի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի հզոր Սբ Առաքելոց եկեղեցին: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ենթադրաբար ապրել է Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում: Կարսից կրկին վերադարձ Երևան՝ անմոռանալի հույզերով և տպավորություններով։


Գրանցում

Գինը՝ 770 դոլար