ԱԼԱՇԿԵՐՏ, ԲԱԳԱՎԱՆ, ԲՈՒԼԱՆՈՒԽ, ՄՈւՇ 3 ՕՐ

ԱԼԱՇԿԵՐՏ, ԲՈւԼԱՆՈւԽ, ԲԱՅԱԶԵՏ, ՄՈՒՇ, ԲԱԳԱՎԱՆ, ԱՐԾԱՓ, ԿՈՂԲ, ՄԱՆԱԶԿԵՐՏ, ԳԱՅԼԱՏՈւ

Բայազետից Ալաշկերտ, Մուշից Մանազկերտ, Կողբից Բագրևանդ, Բուլանուխից Գայլատու։ Ահա նման տարբերվող ու յուրահատուկ եռօրյա ուղևորություն ենք պատրաստել Ձեզ համար, որը ոչ միայն հրաշալի տարբերակ է վերը նշված վայրերից սերող մեր հայրենակիցների համար՝ տեսնելու իրենց պապերի ու տատերի հայրենիքը, այլ նաև հնարավորություն է Արևմտյան Հայաստանն անվերջ բացահայտել սիրող մեր հայրենակիցների համար։ Հատուկ այս երթուղով կայցելենք Արևմտյան Հայաստան այցերի հիմնական երթուղիներից դուրս մնացող, բայց մեծագույն կարևորություն և պատմական հարուստ ժառանգություն ունեցող վայրեր։ Կանցնենք Ձիրավի դաշտով, Նպատ լեռան ստորոտով, կտեսնենք Բագավանի տաճարն ու Գայլատու լիճը, Մանազկերտն ու Բուլանուխը, կայցելենք Կողբի աղահանքեր, կլինենք Մասիսի ստորոտին Արծափի խաչքարադաշտում, կբացահայտենք Մուշի և Բասենի գանձերը, այդ թվում՝ Մշո Սուրբ Կարապետ վանքը։ Խիստ տարբերվող այս ուղևորությունը կլինի իսկական բացահայտում Ձեզ համար։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 84000 դրամ
Ներառում է`
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1 | ԿՈՂԲԸ, ԱՐԾԱՓԸ ԵՎ ԲԱՅԱԶԵՏԸ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսո լիճ
Արաքս գետ
Կողբի աղի հանքեր
Իգդիրով անցում
Արծափի խաչքարեր
Բայազետի բերդ

ընթրիք Բայազետում
գիշերակաց՝ Բայազետ

Մեր յուրօրինակ ճամփորդության առաջին օրը մեզ բազում բացահայտումներ է խոստանում։ Կտեսնենք մեր լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը), որից հետո ճանապարհ կընկնենք դեպի Մայր Արաքս գետի ափեր։ Այնուհետև Կողբում կտեսնենք տեղի լեգենդար աղահանքերը, ապա անցնելով Մասիսի լանջերով՝ կայցելենք Արծափ, որտեղ յուրահատուկ խաչքարերն են մեզ սպասում։ Այսօրվա ծրագիրը կավարտենք Բայազետի, նույն ինքը՝ պատմական Դարոյնքի բերդում։ Ընթրիքն ու գիշերակացն էլ Բայազետում է։

ՕՐ 2 | ԱԼԱՇԿԵՐՏ, ԲՈՒԼԱՆՈՒԽ ԵՎ ԱՎԵԼԻՆ
նախաճաշ հյուրանոցում

Գայլատու լիճ
Բագավանի տաճար
Ձիրավի դաշտ
Ալաշկերտ
Մանազկերտի բերդ
Բուլանուխ

ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ

Սկսվում է բացահայտումներով լի մեր երկրորդ օրը։ Առաջինը կայցելենք Հայկական պար լեռնաշղթայի սրտում գտնվող Գայլատու լիճ, որի խենթացնող տեղադրությունն ու աննման գույներն անչափ կտպավորեն։ Գայլատու լիճը մեր լեռնաշխարհի ամենախոշոր և ամենաբարձրադիր լճերից է։ Հաջորդիվ այցն է լեգենդար Նպատ լեռան ստորոտում գտնվող Բագավանի տաճար, որից թեև ավերակներ են մնացել, բայց այն մեր պատմության կարևորագույն վայրերից է ինչպես քրիստոնեության, այնպես էլ հեթանոսության շրջանում։ Նպատի ստորոտին էլ մեր նախնիները տոնել են Նավասարդը։ Եվ ահա անցնում ենք Ալաշկերտի դաշտերով, այդ թվում՝ պատմական Ձիրավով, մեզ է սպասում նաև Ալաշկերտ բնակավայրը, երբեմնի Վաղարշակերտը, որից հետո կանցնենք Մանազկերտով և Բուլանուխով։ Ընթրիքն ու գիշերակացն էլ Մուշում է։

ՕՐ 3 | ՄՈՒՇՆ ՈՒ ԲԱՍԵՆԸ
նախաճաշ հյուրանոցում

Մուշի հին հայկական թաղ և Սբ Մարինե եկեղեցի
Սուլուխի կամուրջ և Արածանի գետ
Մշո Սբ Կարապետ վանք
Բասեն․ Հովվի կամուրջ և Արաքս գետ
Սարիղամիշի անտառներ

ճաշ Կարսում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

Վերադարձի օրը ևս հագեցած է․ պետք է բացահայտենք Մուշն ու նրա հայկական հետքը։ Մուշում կլինենք հայկական թաղում, որտեղ Սբ Մարինե եկեղեցին է։ Ապա Մշո դաշտի սրտում կայցելենք Սուլուխի կամուրջն Արածանի գետի վրա։ Եվ ահա ժամանակն է այցելելու Արևմտյան Հայաստանի կարևորագույն սրբավայրերից Մշո Սուրբ Կարապետ վանք։ Այս ամենից հետո կուղևորվենք Բասեն, որտեղ Արաքս ու Մուրց գետերի միախառնման վայրում մեր հոյակերտ կամուրջներից Հովվի կամուրջն է մեզ սպասում, որից հետո Սարիղամիշի անտառներն են և վերադարձի ճանապարհը։ Հրաժեշտ՝ վերադարձի խոստումով։


Գրանցում

Գինը՝ 84000 դրամ