ՎԵՐԵԼՔ ԳՈՒԹԱՆԱՍԱՐ ԵՎ ՍԵՎ ՊԱՏ
Երևանին մոտ գեղեցիկ ու տպավորիչ լեռների մեջ իր ուրույն տեղն ունի Գութանասարը, որը սիրված է ինչպես փորձառու լեռնագնացների կողմից, այնպես էլ սկսնակների համար հիանալի հնարավորություն է։ Բացի լեռան գագաթ հասնելն ու այդ բերկրանքը վայելելը, կլինենք նաև Սև պատի մոտ, որը վերջին տարիներին հայտնի է դարձել բազմաթիվ լուսանկարների միջոցով, քանի որ հողմահարված սև ապարը մոգական ու տպավորիչ տեսարան է ապահովում։
Գութանասարի վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։



Ներառում է`

