ՎԵՐԵԼՔ ԱԺԴԱՀԱԿ ԵՎ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ
Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը՝ տպավորիչ ու խորհրդավոր Աժդահակը Ձեզ է սպասում: Մեր տպավորիչ արշավը կսկսենք Գեղարդ գյուղից, որտեղից բեռնատարով կհասնենք լեռանն ավելի մոտ վայր, ապա կսկսենք մեր հրաշալի վերելքը դեպի Աժդահակի գագաթ: Իսկ Գեղամա լեռների աժդահայի գագաթին մեզ են սպասում խառնարանային լճակն ու շունչ կտրող տեսարանները: Վերադարձին կտեսնենք նաև պատմության ամենախորքը գնացող ժայռապատկերները։ Հրաշալի ուղևորությունն ու հրաշալի տեսարանները երաշխավորված են:
7։00, վերադարձը՝ մոտ 21։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) և բեռնատարի ծառայությունը
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԱԺԴԱՀԱԿԻ ԳԱԳԱԹԸ ԵՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ
Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը՝ տպավորիչ ու խորհրդավոր Աժդահակը Ձեզ է սպասում: Մեր տպավորիչ արշավը կսկսենք Գեղարդ գյուղից, որտեղից բեռնատարով կհասնենք լեռանն ավելի մոտ վայր, ապա կսկսենք մեր հրաշալի վերելքը դեպի Աժդահակի գագաթ: Իսկ Գեղամա լեռների աժդահայի գագաթին մեզ են սպասում խառնարանային լճակն ու շունչ կտրող տեսարանները: Վերադարձին կտեսնենք նաև պատմության ամենախորքը գնացող ժայռապատկերները։ Հրաշալի ուղևորությունն ու հրաշալի տեսարանները երաշխավորված են:
Քայլարշավը լինելու է մոտ 14 կմ, լեռան բարձրությունը՝ 3597 մետր, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 550 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, լապտեր։ Նախընտրելի է ունենալ արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։




