ԿՈՇԻ ԲԵՐԴ ԵՎ ՍԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ, ՈւՋԱՆ, ԱՎԱՆ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)

ԿՈՇԻ ԲԵՐԴ ԵՎ ՍԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ, ՈւՋԱՆ, ԱՎԱՆ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)

Տարբերվող և յուրահատուկ ուղևորություն, որի ժամանակ կտեսնենք մեծարժեք պատմական վայրեր ու կոթողներ, ինչպիսիք են Արուճն իր հրաշալիքներով, Ուջանի հնամենի բերդը, Կոշի միջնադարյան բերդը, ինչպես նաև Կոշի անկրկնելի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Առաջին կանգառը մեր հայրենիքի ամենահարուստ պատմական ժառանգություն ունեցող բնակավայրերից մեկում է՝ Ուջանում, պատմական՝ Վժան։ Հաջորդիվ ոչ երկար ու հեշտ քայլարշավով կշարունակենք մեր ուղևորությունը դեպի հազարամյակների խորքից մեր օրեր հասած Ուջանի Մոտկան բերդ, որի տարածքից էլ կհիանանք հրաշալի տեսարաններով։ Ուջանի բարձունքը գրավելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Կոշ գյուղ, որտեղ մեզ երկու բացառիկ հրաշալիք է սպասում։ Նախ կայցելենք Կոշի բերդը, որը ոչ միայն լավ պահպանված է, այլ նաև շատ գեղեցիկ կառուցվածք ունի և անչափ տպավորիչ է դեպի Մասիս ու Արարատյան դաշտ հրաշք տեսարանով։ Այնուհետև կքայլենք դեպի Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որը, միաձուլվելով իր հարևանությամբ գտնվող ժայռին, բացառիկ տեսարան է ձևավորում։ Մեզ է սպասում պատմությամբ հարուստ Ավան բնակավայրը, որտեղ կտեսնենք տեղի վաղքրիստոնեական եկեղեցին։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավներն ընդհանուր լինելու են մոտ 5 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Ծրագիր

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳԱՆՁԵՐԸ
մեկնում Երևանից

Ուջանի Մոտկան բերդ (թեթև քայլարշավ)
Կոշի բերդ (թեթև քայլարշավ)
Կոշի Սբ Ստեփանոս եկեղեցի (կարճ քայլք)
Ավանի վաղմիջնադարյան եկեղեցի

վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 6500 դրամ