ԱՄԲԵՐԴ, ԴԱՇՏԱԴԵՄԻ, ԿՈՇԻ, ԱՐՈւՃԻ, ՇԱՄԻՐԱՄԻ ԲԵՐԴԵՐ
Մեր այս յուրօրինակ ուղևորության ընթացքում բացահայտելու և ուսումնասիրելու ենք Արագածոտնի միանգամից հինգ բերդեր, որոնք առանձանում են իրենց պատմություններով, կառուցվածքով և տեղադրությամբ։ Մեր ուղևորությունը կսկսենք մեր առավել հայտնի բերդերից մեկից՝ Ամբերդից, սակայն այն կմատուցենք տարբերվող և ոչ սովորական մոտեցմամբ: Ամբերդից հետո կանգ կառնենք Շամիրամի հնամենի բերդում, ապա կուղևորվենք բացահայտելու և վայելելու Արուճի պատմական բերդը։ Կայցելենք Դաշտադեմի բերդ, որը հրաշալի վիճակում տպավորիչ պաշտպանական կառույց է և մեր ամրոցաշինության լավագույն օրինակներից է: Օրվա ավարտին կլինենք Կոշ գյուղում և քայլքով կհասնենք Կոշի բերդ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Մասիսն ու Արարատյան դաշտը: Ընդ որում, մեր այցերը չեն սահմանափակվի միայն բերդերով. մենք կայցելենք բերդերին մոտ այլ կառույցներ ևս, ինչպիսիք են Արուճի տաճարը, Ամբերդի Վահրամաշեն եկեղեցին, Թալինի Կաթողիկե եկեղեցին: Անկասկած պատմական անցքերով հագեցած օրն ապահովված է: Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:





Ծրագիր


Ամբերդ և Վահրամաշեն եկեղեցի
Շամիրամի բերդ
Արուճի բերդ և Արուճի տաճար
Դաշտադեմի բերդ և Թալինի Կաթողիկե տաճար
Կոշի բերդ (թեթև քայլարշավ)
