ԵՂԻՊԱՏՐՈւՇ, ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ, ՔԱՍԱԽԻ ԲԱԶԻԼԻԿ, ԱՊԱՐԱՆ
Ապարանն ու շրջակայքը հարուստ են բացառիկ կոթողներով և բնության հրաշալիքներով, և մեր այս հիանալի ուղևորության նպատակն է տեսնել ու բացահայտել դրանցից մի քանիսը։ Մեր յուրահատուկ ուղևորությանը կտեսնենք Երնջատափ գյուղից ոչ հեռու գտնվող խիստ տպավորիչ և յուրահատուկ Աստվածընկալ վանքը։ Ապա Ապարան քաղաքում կտեսնենք Քասախի բազիլիկը, որը հերթական առանձնացող և արժեքավոր կոթողն է ոչ միայն Արագածոտնում, այլ ամբողջ Հայաստանում։ Ապարանում անպայման պետք է այցելել նաև Ապարանի հերոսամարտի հուշամալիր, ինչը մենք ևս կանենք։ Եղիպատրուշ գյուղում էլ կտեսնենք հայկական ճարտարապետական գլուխգործոցներից ևս մեկը՝ Եղիպատրուշի վանքը։



Ներառում է`


Ծրագիր
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳԱՆՁԵՐԸ


Եղվարդի Սբ Աստվածածին եկեղեցի
Երնջատափի Աստվածընկալ վանք
Քասախի բազիլիկ
Ապարանի հերոսամարտի հուշահամալիր
Ապարանի Սիրո աղբյուր
Եղիպատրուշի վանք
