ՄԱՅՐԱՎԱՆՔ ԵՎ ԲՋՆԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Մայրավանքը խիստ խորհրդավոր, հետաքրքիր և յուրօրինակ վայր է։ Պատմական յուրահատուկ անցյալով այս վանքն առանձնանում է իր հրաշալի տեղադրությամբ և վանքի տարածքից բացվող գեղեցկագույն տեսարաններով։ Գեղեցիկ է նաև դեպի այս գողտրիկ վայրը տանող արահետը։ Մեր քայլարշավը կսկսենք Սոլակ գյուղից, ապա կտեսնենք տպավորիչ Մայրավանքը, կվայելենք մեր ազատ ժամանակը և հետո միայն կվերադառնանք մեկնարկի վայր։ Այս ուղևորությունը, սակայն, միայն Մայրավանք այցով չի սահմանափակվի․ մենք կայցելենք նաև Բջնիի չքնաղագույն վանքը։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 450 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Առաջիկա մեկնումներ՝
24.10
Մեկնում՝ 08:30,
ժամանում՝ 18:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ
Ներառում է`


