ԱՂՋՈՑ ՎԱՆՔ, ՎԱՀԱԳՆԻ ԵՎ ԱՍՏՂԻԿԻ ՋՐՎԵԺՆԵՐ, ԲԱՅԲՈՒՐԴԻ ԵԿԵՂԵՑԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Մեր հերթական բացառիկ ուղևորությունն այս անգամ էլ է խոստանում լինել անչափ գեղեցիկ ու տպավորիչ, չէ՞ որ գնում ենք Խոսրովի անտառ՝ տեղում բացահայտելու բնության և մարդու կերտած բազում հրաշալիքներից մի քանիսը: Մեր յուրահատուկ ուղևորության գլխավոր զարդը կլինի հայկական ճարտարապետության ամենահետաքրքիր կառույցներից Աղջոց վանքը, որը զարմացնում է իր բարձրարժեք ու գեղեցիկ քանդակներով և անկրկնելի տեղադրությամբ: Մեր հրաշալի ուղևորության ժամանակ կայցելենք նաև Վահագնի և Աստղիկի ջրվեժներ, որոնք իրավամբ կարող են տեղ գտնել Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժների շարքում: Եվ այս ամենին գումարենք այցելությունը մեր հնագույն եկեղեցիներից մեկը՝ հրաշքով գտնված Գեղմահովտի (Բայբուրդի) եկեղեցին, և այս ուղևորությունն իրապես կդառնա բացառիկ։ Դե ինչ, միացե՜ք այս հագեցած ուղևորությանը և բացահայտեք մարդաստեղծ ու բնական գեղեցկությունները, այն էլ՝ կուսական անտառների գրկում:
10։00, վերադարձը՝ մոտ 18։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ) և ամենագնացը արգելոցի տարածքում
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը և արգելոցի գիդի ծառայությունը
արգելոցի մուտքավճարը:
Մանրամասն Ծրագիր
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԽՈՍՐՈՎԸ
Մեր հերթական բացառիկ ուղևորությունն այս անգամ էլ է խոստանում լինել անչափ գեղեցիկ ու տպավորիչ, չէ՞ որ գնում ենք Խոսրովի անտառ՝ տեղում բացահայտելու բնության և մարդու կերտած բազում հրաշալիքներից մի քանիսը: Մեր յուրահատուկ ուղևորության գլխավոր զարդը կլինի հայկական ճարտարապետության ամենահետաքրքիր կառույցներից Աղջոց վանքը, որը զարմացնում է իր բարձրարժեք ու գեղեցիկ քանդակներով և անկրկնելի տեղադրությամբ: Մեր հրաշալի ուղևորության ժամանակ կայցելենք նաև Վահագնի և Աստղիկի ջրվեժներ, որոնք իրավամբ կարող են տեղ գտնել Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժների շարքում: Եվ այս ամենին գումարենք այցելությունը մեր հնագույն եկեղեցիներից մեկը՝ հրաշքով գտնված Գեղմահովտի (Բայբուրդի) եկեղեցին, և այս ուղևորությունն իրապես կդառնա բացառիկ։ Դե ինչ, միացե՜ք այս հագեցած ուղևորությանը և բացահայտեք մարդաստեղծ ու բնական գեղեցկությունները, այն էլ՝ կուսական անտառների գրկում:
Քայլարշավներն ընդհանուր մոտ 6 կմ են, ուղևորության մի մասը լինելու է բեռնատարով։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։

