ՄԵՂՐԱՁՈՐԻ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐՎԵԺՆԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՄԵՂՐԱՁՈՐԻ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐՎԵԺՆԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեկ օրում երկու յուրահատուկ ու տպավորիչ ջրվե՞ժ, այն էլ՝ այս տապին։ Այո, նման հրաշալի և թարմացնող օր հնարավոր է Համշեն տուրի հետ։ Մենք նախ կայցելենք Հանքավանի հրաշք ջրվեժ, որին էլ կհաջորդի Մեղրաձորի տպավորիչ ջրվեժը։ Հանքավանում կտեսնենք նաև Մարմարիկի ջրամբարը, ապա անտառային գեղեցիկ արահետով կհասնենք կանաչ ծառերով շրջապատված Հանքավանի գողտրիկ ջրվեժ։ Հաջորդիվ, կմեկնենք Մեղրաձոր և ոչ պակաս գեղեցիկ քայլարշավով կհասնենք Մեղրաձորի գեղեցկագույն ջրվեժ և կվայելենք նաև այս հրաշալիքը։ Ընդ որում, ցանկացողները կարող են զովանալ ջրվեժի թարմացնող ջրերում։ Ճանապարհին մենք ունենալու ենք անակնկալ կանգառներ հրաշալի վայրերում։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 6500 դրամ