ՄԱՐՏԻՐՈՍԻ ԺԱՅՌԱՓՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՋՐՎԵԺ ԵՎ ԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՄԱՐՏԻՐՈՍԻ ԺԱՅՌԱՓՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՋՐՎԵԺ ԵՎ ԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Վայոց ձորի հրաշալիքները բացահայտող մեր հերթական տպավորիչ քայլարշավներից մեկն էլ դեպի յուրահատուկ Մարտիրոս է, որտեղ մենք կբացահայտենք ինչպես մարդու կողմից ստեղծված գանձեր, այնպես էլ բնության գլուխգործոցներ։ Նախ, Հին Մարտիրոս գյուղից մենք կքայլենք դեպի Մարտիրոսի միջնադարյան ժայռափոր եկեղեցի, որն իր տեսակի կառույցների մեջ Գեղարդավանքից հետո չափերով երկրորդն է։ Ժայռափոր եկեղեցին մեզ է ներկայանում որպես ոչ միայն անչափ խորհրդավոր վայր, այլ նաև գեղեցիկ տեղադրություն ունի: Այստեղ կարելի է նաև տեսնել հինավուրց խաչքարեր։ Բացի ժայռափոր եկեղեցին, մեր հետաքրքիր քայլարշավին կտեսնենք Մարտիրոսի զովացնող ջրվեժը, ինչպես նաև գողտրիկ Չումով լիճը, որը նաև փոքրիկ կղզյակ ունի։ 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 9 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 8500 դրամ