ՎԵՐԵԼՔ ԱՐԱԳԱԾԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԵՐ
Արագածի հարավային և արևմտյան գագաթները սպասում են մեզ՝ ապահովելու հրաշալի տեսարաններով ու զգացողություններով: Մեր տպավորիչ վերելքը կսկսենք Քարի լճի մոտից, ապա գեղեցիկ արահետներով և շքեղ տեսարանների ուղեկցությամբ կբարձրանանք Արագածի հարավային և արևմտյան գագաթներ, իսկ վերելքը կավարտենք Քարի լճի մոտ։ Մեր փորձառու լեռնային ուղեկցորդների գլխավորությամբ անվտանգ վերելքն ապահովված է, իսկ Ձեր օրը կլինի հիշարժան և հզոր, ինչպիսին Արագածն է:
Քայլարշավը լինելու է մոտ 12 կմ, Հարավային գագաթի բարձրությունը՝ 3887 մետր, Արևմտյան գագաթի բարձրությունը՝ 3995 մետր, վերելքի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 800 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։



Ներառում է`

