Համշեն Տուր
Չարենցի 17, Երևան, ՀՀ

ՎԵՐԵԼՔ ԱՐՄԱՂԱՆ

ՎԵՐԵԼՔ ԱՐՄԱՂԱՆ

Այս հետաքրքիր քայլարշավով մենք կհասնենք Գեղամա լեռների հրաշալիքներից մեկի՝ Արմաղանի գագաթ, որտեղ մեզ են սպասում գեղատեսիլ խառնարային լճակն ու անսահման գեղեցիկ տեսարանները: Արմաղանի խառնարանում հին մատուռի տեղում կառուցված է եկեղեցի, որը նույնպես կտեսնենք։ Մեր հրաշալի քայլարշավը սկսելու և ավարտելու ենք Մադինա գյուղում, որտեղ տեսնելու ենք նաև Սևանա լիճը սնուցող Արգիճի գետն իր հրաշալի հովտով: Արմաղանի գագաթից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Սևանա լիճը, Սիսն ու Մասիսը, Գեղամա լեռները։ Մ

Արմաղանը հարմար տարբերակ է լեռնագնացության ոլորտում սկսնակների համար։

Քայլարշավը լինելու է մոտ 12 կմ, լեռան բարձրությունը՝ 2829 մետր, քայլարշավի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 650 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Այս պահին խմբային տուր չի նախատեսվում, կարող ենք առաջարկել անհատական տարբերակը։