Վերելք ԱՐՄԱՂԱՆ (քայլարշավ) ԵՎ ԿՈԹԱՎԱՆՔ
Հետաքրքիր այս քայլարշավի միջոցով մենք կհասնենք Գեղամա լեռների հրաշալիքներից մեկի՝ Արմաղանի գագաթ, որտեղ մեզ է սպասում գեղատեսիլ խառնարային լճակը: Բացի այդ, լեռան խառնարանում հին մատուռի տեղում կառուցված է եկեղեցի, որը նույնպես կտեսնենք։ Իսկ մեր հրաշալի քայլարշավը սկսելու ենք ու ավարտելու ենք Մադինա գյուղում, որտեղ տեսնելու ենք նաև Սևանա լիճը սնուցող Արգիճի գետն իր հրաշալի հովտով: Մեր ուղևորությունը ևս մեկ հրաշալի կանգառ ունի՝ Կոթավանքն իր բազմաթիվ տպավորիչ խաչքարերով:
7։00 Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)
տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
գիդի ծառայություն
Մանրամասն Ծրագիր
Վերելք ԱՐՄԱՂԱՆ + ԿՈԹԱՎԱՆՔ
Հետաքրքիր այս քայլարշավի միջոցով մենք կհասնենք Գեղամա լեռների հրաշալիքներից մեկի՝ Արմաղանի գագաթ, որտեղ մեզ է սպասում գեղատեսիլ խառնարային լճակը: Բացի այդ, լեռան խառնարանում հին մատուռի տեղում կառուցված է եկեղեցի, որը նույնպես կտեսնենք։ Իսկ մեր հրաշալի քայլարշավը սկսելու ենք ու ավարտելու ենք Մադինա գյուղում, որտեղ տեսնելու ենք նաև Սևանա լիճը սնուցող Արգիճի գետն իր հրաշալի հովտով: Մեր ուղևորությունը ևս մեկ հրաշալի կանգառ ունի՝ Կոթավանքն իր բազմաթիվ տպավորիչ խաչքարերով:
Քայլարշավը լինելու է մոտ 9 կմ, լեռան բարձրությունը՝ 2829 մետր, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 600 մետր։
Քայլարշավի համար պետք է`
- արշավային կոշիկ,
- արշավային հագուստ,
- արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք)։
Մեկ օրվա հաշվարկով սնունդն ու ջուրը պետք է վերցնել ձեզ հետ։




