ՎԵՐԵԼՔ ԱՐՄԱՂԱՆ ԵՎ ԿՈԹԱՎԱՆՔ
Այս հետաքրքիր քայլարշավով մենք կհասնենք Գեղամա լեռների հրաշալիքներից մեկի՝ Արմաղանի գագաթ, որտեղ մեզ են սպասում գեղատեսիլ խառնարային լճակն ու անսահման գեղեցիկ տեսարանները: Արմաղանի խառնարանում հին մատուռի տեղում կառուցված է եկեղեցի, որը նույնպես կտեսնենք։ Մեր հրաշալի քայլարշավը սկսելու և ավարտելու ենք Մադինա գյուղում, որտեղ տեսնելու ենք նաև Սևանա լիճը սնուցող Արգիճի գետն իր հրաշալի հովտով: Արմաղանի գագաթից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Սևանա լիճը, Սիսն ու Մասիսը, Գեղամա լեռները։ Մեր ուղևորությունը ևս մեկ հրաշալի կանգառ ունի. այն է հոյակերտ Կոթավանքն իր բազմաթիվ տպավորիչ և արժեքավոր խաչքարերով:
Արմաղանը հարմար տարբերակ է լեռնագնացության ոլորտում սկսնակների համար։
Քայլարշավը լինելու է մոտ 12 կմ, լեռան բարձրությունը՝ 2829 մետր, քայլարշավի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 650 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։




