ՎԵՐԵԼՔ ԵՐԱՆՈՍ ԼԵՌ
Երանոսը Երևանին ամենամոտ և միևնույն ժամանակ Հայաստանի գեղեցկագույն լեռներից է։ Անչափ տպավորիչ այս լեռան գագաթից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Ազատի ջրամբար, Արարատ լեռ, Գեղամա լեռներ ու ավելին։ Իր յուրահատուկ գույնի համար Երանոսը հաճախ կոչում են նաև Կարմիր սար, ինչն էլ մենք տեղում կբացահայտենք։ Թեև Երանոս լեռն աչքի չի ընկնում մեծ բարձրությամբ, բայց այն առանձնանում է իր յուրահատկությամբ և շքեղ համայնապատկերներով։
Երանոս լեռան վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 20 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 800 մետր, լեռան բարձրությունը՝ 1827 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00,
ժամանում՝ 20:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը