ՎԵՐԵԼՔ ՍԱՌՆՈւՏ ԵՎ ՑԻՑՍԱՐ
Հրաշալի արահետներին հավելել Սևանա լճի շքեղ տեսարանները, սարերի անկրկնելի հմայքին հավելել հրաշալի մարդկանց․ կստացվի այն ամենը, ինչ մեզ է սպասվում մեր հերթական գլխապտույտ գեղեցիկ վերելքին, քանի որ մեր երկրի ամենագողտրիկ անկյուններից Արեգունու լեռներն են այս անգամ մեզ կանչում։ Բարձրանալու ենք միանգամից երկու տպավորիչ գագաթ՝ Սառնուտ և Ցիցսար։ Մեր հրաշալի քայլարշավը սկսելու ենք Ծովագյուղի մատույցներից, հասնելու ենք Սառնուտին և Ցիցսարին, ապա ավարտենք Սևանա լճի ափին։ Չքնաղագույն օրվա սպասումով։
Սառնուտի և Ցիցսարի վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 13 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 850 մետր, Սառնուտի բարձրությունը՝ 2673 մետր, Ցիցսարի բարձրությունը՝ 2133 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։