ՎԵՐԵԼՔ ՓԱՌԱԿԱՏԱՐ + ՔԱՐՏԵԶ ԼԻՃ
Բարձրանա՞լ Հայաստանի գեղեցկագույն լեռներից մեկը, ինչպես նաև տեսնե՞լ աշխարհի քարտեզ հիշեցնող Արտավանի լիճը, այն էլ՝ մեկ այցո՞վ։ Այո, այո, դա հնարավոր է, և մենք էլ մեծագույն սիրով կուղեկցենք ձեզ բնության այս չքնաղ վայրերը բացահայտելու և լիարժեք վայելելու։ Վայոց ձորի գրկում գտնվող Փառակատար լեռը կապահովի Ձեզ հրաշալի զգացողություններով, իսկ նրա լանջերից Քարտեզ (Հայելի) լճի վրա բացվող տեսարանն ուղղակի ֆանտաստիկ է։ Այս վերելքն ու քայլարշավը խոստանում է լինել ամենագեղեցիկներից ու ամենատպավորիչներից։ Մենք սկսելու ենք քայլել Ուղեձոր գյուղից ու մեր չքնաղ երթուղին ավարտենք Արտավան գյուղում։
Փառակատարի վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 11 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 550 մետր, լեռան բարձրությունը՝ 2528 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։