ԱՄԱՆՈՐԸ ՀԱՄՇԵՆՈՒՄ 4 ՕՐ

ԱՄԱՆՈՐԸ ՀԱՄՇԵՆՈՒՄ + ՃՈԽ ՃՈՐՈԽ, ԱՐԴԱՀԱՆ, ՇԱՎՇԱՏ 4 ՕՐ

Ամենայուրահատուկ Ամանորը սպասում է Ձեզ Համշենում, այն էլ՝ համշենյան երգացանկով ու յուրահատուկ ամանորյա ծրագրով։ Համշենյան ավանդույթներով, յուրահատուկ մատուցմամբ, հայկական խմբով, ջերմ ու տարբերվող միջավայրում դիմավորեք Ամանորը և տեսեք աշխարհի գեղեցկագույն անկյուններից մեկը։ Ամանորին լինելու է հայկական ազգային երաժշտություն․ շեշտադրվելու են համշենահայ երգերն ու պարերը, սպասվում են նաև շա՜տ յուրահատուկ անակնկալներ։ Ձեզ համար ընտրել ենք հեքիաթային Այդերի լավագույն հյուրանոցներից ու ռեստորաններից, հարմար մեքենաներով տեղափոխությունն ու փորձառու գիդերի մասնակցությունն էլ իրենց հերթին Ձեր Ամանորը կդարձնեն անչափ հաճելի ու տպավորիչ։ Իսկ Համշեն աշխարհը նմանը չունեցող դրախտ է, որտեղ բնությունն ամենաշքեղ ու յուրօրինակ ձևով է ստեղծագործել, իսկ մարդու կերտած գլուխգործոցները լրացրել են բնության այս հրաշալիքը։ Հատկապես ձմռանը Համշենն իսկական հեքիաթի է վերածվում: Եվ եթե բնության այս հեքիաթին էլ հավելենք համշենյան տարազները, երաժշտությունը, պարերը, ավանդույթները, ուտեստները, ապա ամենը դառնում է էլ ավելի անկրկնելի և շքեղ։ Բացահայտեք Համշենն այս ուղղության առաջատար տուրօպերատոր Համշեն տուրի մատուցմամբ։ Անկրկնելի ու բացառիկ չորս օր՝ հայոց դրախտի ձմեռում։

Մեր բարձրակարգ հյուրանոցը կարող եք տեսնել սեղմելով ԱՅՍՏԵՂ

Առաջիկա մեկնումներ՝ 30.12 - 02.01
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 165000 դրամ (երկտեղանոց համարում, 1 անձի արժեքը սինգլ համարում՝ 200.000 դրամ)
Ներառում է`
4* բարձրակարգ հյուրանոցն Այդերում (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
Ամանորի ընթրիքն ու արարողությունը
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Բավրա

Դրախտի դարպասներ
Ճոխ Ճորոխ

ընթրիք Հոպայում
գիշերակաց՝ Այդեր

Առաջինը օրը գեղեցիկ ճանապարհներով հասնելու ենք Համշենի սիրտ Այդեր։ Ճանապարհին մեզ են սպասվում գեղեցկագույն տեսարաններ և հետաքրքիր դադարներ։ Դրախտի դարպասներից կվայելենք Քաջքարի լեռների և Շավշատի անտառների շքեղ տեսարանները, իսկ վերջին տարիների ամենասիրված դիտակետներից Ճոխ Ճորոխը ևս մեր ծրագրում է։ Կճաշենք Հոպայում, իսկ գիշերակացն Այդերի ամենաբարձրակարգ հյուրանոցներից մեկում է։

ՕՐ 2 | ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՄԱՆՈՐԸ
նախաճաշ հյուրանոցում

Չինչիվայի կամուրջ
Զիլ ամրոց
Այդեր

ճաշ՝ Համշենի ճաշատեսակներ

ազատ ժամանակ Այդերում

Ամանորի երեկույթ և ճաշկերույթ
գիշերակաց՝ Այդեր

Օրվա առաջին կեսին կշարունակենք դրախտային Համշենի բացահայտումները։ Կտեսնենք Համշեն տուրին ոգեշնչած Չինչիվայի յուրահատուկ կամուրջը, ապա գեղեցկագույն անտառներով անցնող ճանապարհով կհասնենք Զիլ ամրոց, որը լիարժեք համապատասխանում է իր անվանը։ Կշրջենք նաև Այդերում, որը խոշոր զբոսաշրջային կենտրոն է։ Կհամտեսենք համշենյան ճաշատեսակներ, ապա հանգիստ կունենանք՝ պատրաստվելով Ամանորի երեկույթին։ Ամանորի երեկոյին նախատեսված է տոնական ընթրիք, ինչպես նաև հայկական և համշենական երգերով տարբերվող ու յուրահատուկ Ամանոր։

ՕՐ 3 | 2025-Ը՝ ԴՐԱԽՏՈՒՄ
նախաճաշ հյուրանոցում

ազատ օր Այդերում
Ամպիկ ջրվեժ (թեթև քայլարշավ՝ ըստ ցանկացողների)

ճաշ Այդերում
գիշերակաց՝ Այդեր

Տարվա առաջին օրը նվիրված է Այդերում հանգստին, սակայն ցանկացողներին կարող ենք առաջարկել թեթև ու գեղեցիկ քայլարշավ՝ տեսնելու համշենյան ամենագեղեցիկ ջրվեժներից Ամպիկը, ինչը մեր ուղևորությունն ավելի գեղեցիկ ու հագեցած կդարձնի։

ՕՐ 4 | ԿԱԽԱՐԴՎԱԾՆԵՐԸ
նախաճաշ հյուրանոցում

Չամլիհամշենի ջրվեժ
Շավշատի բերդ

ճաշ Արդահանում

Արդահանի բերդ և Քուր գետ

վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Գյումրի-Երևան

Վերադարձին անգամ տեսնելու ենք հրաշալի վայրեր։ Կայցելենք Չամլիհամշենի ջրվեժը, որից հետո կգնանք դեպի Շավշատ՝ տեսնելու տեղի հզոր բերդը։ Արդահանում էլ կտեսնենք տեղի պատմական բերդն ու Քուր գետը, որից հետո միայն կվերադառնանք Երևան։


Գրանցում

Գինը՝ 165000 դրամ