ՎԵՐԵԼՔ ՋԻԼՈ 2025

ՎԵՐԵԼՔ ՋԻԼՈ 2025

Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն անկյուններից Կորդվաց լեռների ամենաբարձր գագաթը՝ դժվարահասանելի ՋԻԼՈՆ է մեզ սպասում։ Երկար տարիներ լեռնագնացության համար ամբողջությամբ փակ լեռը մեզ համար դարձել է հասանելի և կընդունի իր գագաթը հասնել երազողներին։ Ջիլոյի վերելքը խոստանում է լինել անմոռաց ու ֆանտաստիկ։ Բացառիկ այս վերելքին միանալով՝ կարող եք դառնալ հայաստանյան եզակի լեռնագնացներից, որոնք հասել են Ջիլոյի բաղձալի գագաթ։ Ջիլոն միանշանակ կգրավի իսկական լեռնային վերելքի սիրահարներին, քանի որ այն մեր տարածաշրջանի հետաքրքիր ու բարդ վերելքներից է խոստանում։ Ջիլոն (Ջողա) Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր 5 գագաթներից մեկն է՝ 4135 մետր բարձրությամբ, այն մերօրյա Թուրքիայի և Իրաքի սահմանագծին է՝ Թուրքիայի Հաքքարի նահանգում։ Վստահեք այս կարևոր ու պատասխանատու վերելքն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատոր Համշեն տուրին, որը մասնագիտացած է նաև լեռնագնացության ոլորտում։ Հավելենք, որ Համշեն տուրը պատմության մեջ առաջինն է ուղեկցել հայաստանյան խմբին Ջիլոյի գագաթ։

Ջիլոյի վերելքի համար պարտադիր է մասնակցի լեռնային փորձը և լիարժեք լեռնային հանդերձանքը։ Ծանր իրերն ու ճամբարային գույքը տեղափոխվելու են կենդանիների միջոցով։ Վրանները տրամադրում է Համշեն տուրը։

Առաջիկա մեկնումներ՝ 05.09 - 08.09
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 229000 դրամ (սկսած (կախված խմբի քանակից))
Ներառում է`
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
լեռնային ուղեկցորդների (և՛ տեղի, և՛ Համշեն տուրի) ծառայությունը
երկու անգամ սնունդը ճանապարհին և սնունդը վերելքի ընթացքում
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
ընկերությունը տրամադրում է վրան, ներքնակ
Ջիլո բարձրանալու թույլտվություն
իրերի տեղափոխությունը ձիերով
ամենագնացով տեղափոխությունը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ԵՐԱԶ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսո լիճ
Արաքս գետ
Բերկրիի ջրվեժ

ընթրիք Վանում
գիշերակաց՝ Յուքսեքովա

Դեպի Ջիլո մեզ տանում են այնքան հարազատ ու կարևոր ճանապարհներ։ Չէ՞ որ տեսնելու ենք Ծովակն Հյուսիսո լիճը, մոտենալու ենք նաև Մայր Արաքսին։ Անցնելու ենք Մասիս լեռան լանջերով և վայելելու ենք լեռան տեսարանը Բայազետի կողմից։ Թարմանալու ենք Բերկրիի չքնաղ ջրվեժի մոտ, որից հետո Վանա լճի ափերով ճանապարհվելու ենք Վան քաղաք, ապա և Ջիլոյի ստորոտին գտնվող Յուքսեքովա քաղաք, որտեղ մեր հյուրանոցն է։

ՕՐ 2 - 3 | ՍԱՐՆ Ի ՎԵՐ
Տեղափոխություն մեկնարկի կետ

Վերելք ճամբար
Վերելք Ջիլոյի գագաթ
Վերադարձ ճամբար և հյուրանոց

գիշերակացերը՝ Ջիլոյի ճամբար և Յուքսեքովա կամ Վան

Երկրորդ օրվա առավոտյան, նախաճաշելով հյուրանոցում, մեքենաներով կմոտենանք լեռան ստորոտին, որտեղից կսկսենք քայլել դեպի վրանային ճամբար, որն անչափ տպավորիչ տեղադրություն ունի։ Երրորդ օրը՝ վաղ առավոտյան կսկսենք վերելքը լեռան գագաթ, ուր հասնելուց հետո այն լիարժեք կվայելենք, ապա կվերադառնանք մեր ճամբար, մի փոքր կհանգստանանք, որից հետո կսկսենք իջնել դեպի մեկնարկի կետ, որտեղից մեքենաներով կմեկնենք մեր հյուրանոց՝ վաստակած հանգստի։

Մեկնարկի կետից (ծովի մակարդակից մոտ 1900 մետր) դեպի ճամբար քայլարշավի երկարությունը մոտ 7 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր։ Ճամբարից դեպի գագաթ քայլարշավի երկարությունը 5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1200 մետր։ Լեռան բարձրությունը 4135 մետր է։

ՕՐ 4 | ՎԵՐԱԴԱՐՁ
նախաճաշ հյուրանոցում

Վանա լճի ափին ազատ ժամանակ
անցում Մասիսի լանջերով

ճաշ Կարսում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

Վերադարձի օրն անգամ խոստանում է տպավորել։ Հրաժեշտ տալով Կորդվաց աշխարհին՝ Վանա լճի ափերով կշարժվենք առաջ, սակայն Ջիլոյի գեղեցկությունն ու հզորությունը վայելածներն արժանի են նաև ազատ ժամ ունենալ Վանա լճի ափերին, ինչն էլ սիրով կկազմակերպենք։ Այնուհետև, կշարժվենք Բայազետ ու Կարս, որտեղ կճաշենք ու կվերադառնանք Երևան։


Գրանցում

Գինը՝ 229000 դրամ