ՎԵՐԵԼՔ ԴԻՄԱՑ ԼԵՌ

ՎԵՐԵԼՔ ԴԻՄԱՑ ԼԵՌ

Դրախտային Տավուշում՝ Հաղարծնից ոչ հեռու, Իջևանի լեռներում իր անկրկնելի գեղեցկությամբ առանձնանում է Սառցապատի Դիմաց գագաթը, որտեղ բնությունը ժայռերից կերտել է աննման գլուխգործոցներ, իսկ լեռան վրայից բացվող տեսարաններն ուղղակի շունչ կտրող են։ Տպավորիչ քայլարշավով, հրաշալի տեսարանների ուղեկցությամբ կհասնենք Դիմաց լեռան գագաթին, որտեղ կվայելենք մեր ազատ ժամանակը տավուշյան կանաչի գրկում՝ լիաթոք զգալով լեռն ու շրջակայքը։

Քայլարշավը լինելու է մոտ 19 կմ, լեռան բարձրությունը՝ 2360 մետր, քայլարշավի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 1000 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 22:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7500 դրամ