ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 4 ՕՐ

ԱՆԻ, ՎԱՆ, ԷՐԶՐՈՒՄ, ԿԱՐՍ, ՄՈՒՇ, ԲԱՅԱԶԵՏ, ԲԱՍԵՆ, ԲԵՐԿՐԻ, ՄԱՍԻՍԻ ԼԱՆՋԵՐ

Շրջեք Անիում, լողացեք Վանա լճում, համտեսեք Վանա տառեխ, նավարկեք դեպի Աղթամար կղզի, տեսեք Մշո դաշտը, անցեք Մասիսի լանջերով, Բյուրակնի (Բինգյոլի) լեռներով, Թոնդրակով, վայելեք Բերկրիի ջրվեժը, այցելեք Վան, Կարս, Էրզրում, Իգդիր, Բայազետ, տեսեք Արաքս ու Արածանի գետերը և շատ ավելին։ Հրաշալի քառօրյա ուղևորություն, որով կարող եք բացահայտել Արևմտյան Հայաստանի ամենասքանչելի անկյունները, պատմական վայրերն ու բնության հրաշալիքները։ Գրագետ ու պրոֆեսիոնալ մատուցում իրապես փորձառու և բանիմաց մասնագետների կողմից, ուղևորություն՝ բարձր հարմարավետությամբ, հոգատար վերաբերմունք, անմոռանալի զգացողություններ ու հուշեր ամբողջ կյանքի համար: Մենք գիտակցում ենք մեր գործի ողջ պատասխանատվությունը և դրա մեծագույն կարևորությունը Ձեզ համար:

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 115000 դրամ
Ներառում է`
3* և 4* հարմարավետ հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Անիից և Սբ Խաչից)
Վանում նավարկության վճարը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը
Գնի մեջ ներառված չեն Անիի և Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու մուտքավճարները, որոնք միասին կազմում են 20 եվրո:

Ծրագիր

ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ Ու ՀԶՈՐ ԿԱՐՍԸ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսո լիճ
Անի. Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ
Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

ընթրիք Կարսում
գիշերակաց՝ Կարս

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ։ Մեր առաջին կանգառն է Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենամեծ քաղցրահամ լիճ Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը)։ Ծովակնից հետո ուղի կբռնենք դեպի հրաշագեղ Անի: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած շքեղ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Տեսնել Անին ու ապրել: Այո՛, ապրե՛լ.. Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է Կարսի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ենթադրաբար ապրել է Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում:

ՕՐ 2 | ԱՆԱՌԻԿ ԷՐԶՐՈՒՄՆ Ու ՔԱՂՑՐ ՄՈւՇԸ
նախաճաշ հյուրանոցում

Սարիղամիշի անտառներ
Բասեն. Արաքս գետ ու Հովվի կամուրջ
Կարին (Էրզրում). Հայկական եկեղեցի, Կարնո բերդ, Սանասարյան վարժարան
Բյուրակնի (Բինգյոլի) լեռներ
Մշո դաշտ. Արածանի գետ և Սուլուխի կամուրջ
Մուշ քաղաք. Հին հայկական թաղ և Սբ Մարինե եկեղեցի

ընթրիք Մուշում

ազատ երեկո Մուշ քաղաքում

գիշերակաց՝ Մուշ

Եվ ահա մեր առջև բացվում են Սարիղամիշի մշտադալար անտառները, որոնք խիստ յուրօրինակ են ու տպավորիչ անտառներով ոչ հարուստ մեր լեռնաշխարհում: Շուտով կհասնենք նաև Մայր Արաքսի ափերին՝ անցնելով Բասենի դաշտով: Մեր կանգառը Հովվի կամրջին է, որն այն եզակի պատմական կամուրջն է, որը դիմացել է Արաքսի արագահոս ջրերին: Կարինը կամ մերօրյա Էրզրումը դեռ պահել է հայկական հետքը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սանասարյան վարժարանը, որոնցից յուրաքանչյուրն իր ուշագրավ պատմությունն ունի: Տպավորիչ են նաև Կարնո բերդի պահպանված հատվածները: Քույրի՛կ, ասա՝ ո՞րն է ճամփան Բինգյոլի: Մենք այն գիտենք և շուտով միասին կանցնենք Բինգյոլ/Բյուրակնի լեռներով՝ հասնելու քաղցր Մուշ: Կտրելով Մշո դաշտը՝ հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետի ափերին, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցին, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները հայկական թաղամասում.. Մայրամուտն ու լուսաբացը՝ Մուշում..

OՐ 3 | ՎԱՆԱ ԵՐԱԶ
նախաճաշ հյուրանոցում

Բաղեշ (Բիթլիս). Բիթլիսի բերդ, Փոռ գյուղի խաչքարեր և Սբ Անանիա եկեղեցի*
Աղթամար կղզի (նավարկություն, Սբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ)

ճաշ Վանա տառեխ՝ Վանա լճի ափին

Վարագավանք*
Վանա կատուների բուծարան
Վանի բերդ, ուրարտական արքաների դամբարան
Մհերի դուռ և Ագռավաքար

գիշերակաց՝ Վան կամ Բերկրի

Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ամբողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու քանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը: Հեքիաթայի՞ն է․․ Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել… Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույներ ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին:

ՕՐ 4 | ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ
նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի ջրվեժ
Թոնդրակ լեռ և Լավայի դաշտեր
Դարոյնքի (Բայազետի) բերդ
Մասիսի լանջերով անցում և լեռը «հակառակ» կողմից
Իգդիրով անցում
Արաքս գետ

ճաշ Կարսում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան

Այսօրվա մեր առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող տեսարանով: Բնության այս անկրկնելի հրաշալիքը շարունակ ձգում է և հրապուրում: Բերկրիի արագահոս ջրերը շտապում են միախառնվելու կապուտակ Վանա լճին, իսկ մենք սկսում ենք հրաժեշտ տալ Վասպուրական աշխարհին: Անցնում ենք Թոնդրակ լեռան լանջերով, տեսնում լավայի տպավորիչ դաշտերը: Մոտենում ենք, ահա, Բիբլիական լեռանը՝ Մասիսը մյուս կողմից: Փշաքաղվել կարելի է։ Կանգնած ենք անառիկ Դարոյնքի (Բայազետի) բերդի առաջ, որը հիացնում է դիտողին իր տպավորիչ կառուցվածքով և խորհրդավոր պատմություններով, որոնք դարերի ընթացքում հյուսվել են բերդի շուրջ: Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով: Շուտով մեր ճանապարհն անցնելու է Իգդիրով, իսկ քիչ անց տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունը մյուս կողմից՝ ձեռքի ափի հեռավորության վրա: Կանգնած ենք Մայր Արաքսի ափին, որը շուտով միախառնվելու է Ախուրյանին։ Ծովակնի ջինջ ջրերն են կանչում: Հեռանում ենք՝ վերադարձի խոստումով:


Տուրի քարտեզ

Գրանցում

Գինը՝ 115000 դրամ