ՍԵՎՈՐԴՅԱՑ ԼԵՌՆԵՐ
Լոռվա սիրունագույն լեռները, արահետներն ու տեսարաններն են ձայնո՜ւմ։ Բացառիկ գեղեցկությամբ առանձնացող Սևորդյաց լեռները ձեզ գերելու են ամբողջությամբ, որոնք էլ այս անգամ միասին բացահայտելու ենք։ Եվ, իհարկե, ընդմիշտ սիրահարվելու ենք նրանց։ Չքնաղագույն արահետները, շունչ կտրող տեսարանները, բնության անձեռակերտ գլուխգործոցներն են սպասում մեզ։ Մեր հրաշալի ու տպավորիչ քայլարշավը կմեկնարկենք Լոռվա Քարինջ գյուղում ու կավարտենք Ակներ գյուղում։ Ֆանտաստիկ օրվա հետքերով։
Սևորդյան լեռների վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 20 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 900 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00,
ժամանում՝ 22:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը