ՎԵՐԵԼՔ ԿԱՐԿՏԱՍԱՐ
Շարունակելով բացահայտել Հայաստանի լեռները՝ այս անգամ մեր յուրահատուկ ընտրությունն անչափ տպավորիչ Կարկտասարն է, որը բազում գեղեցիկ ու տարբերվող տեսարաններ է պահել մեզ համար: Արեգունու լեռների ամենաբարձր գագաթը միանշանակ կտպավորի Ձեզ: Մեր տպավորիչ վերելքը սկսում ենք Գեղարքունիքի ամենագեղեցիկ գյուղերից Դրախտիկից, որտեղից էլ կբարձրանանք Կարկտասար, կվայելենք գագաթը, որից հետո միայն հետ կվերադառնանք՝ մեզ հետ բերելով զգացողությունների հրաշք պաշար:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 750 մետր, լեռան բարձրությունը՝ 2740 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00,
ժամանում՝ 21:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը