ՎԵՐԵԼՔ ԴԱՐՊԱՍ ԼԵՌ

ՎԵՐԵԼՔ ԴԱՐՊԱՍ ԼԵՌ

Ծաղկունյաց լեռների գեղեցիկ գրկում առանձնանում է Դարպաս անունով տպավորիչ լեռը։ Ոչ միայն անսահման գեղեցիկ են Դարպասից բացվող տեսարանները, այդ թվում՝ դեպի Արագած ու Սևան, այլ նաև անչափ տպավորիչ են այնտեղ տանող չքնաղ արահետները։ Միևնույն ժամանակ, դեպի յուրահատուկ Դարպաս լեռ մեր ճանապարհին մեզ են սպասում նաև մեծարժեք պատմական կոթողներ, ինչպես նաև հետաքրքիր քարանձավներ։ Յուրահատուկ ու հիշարժան օրը երաշխավորված է։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 14 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 750 մետր, լեռան բարձրությունը՝ 2761 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:30, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7000 դրամ