ՎԵԴԻԻ ԲԵՐԴ, ԽՈՐ ՎԻՐԱՊ, ՀԻՆ ԱՐՏԱՇԱՏ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՎԵԴԻԻ ԲԵՐԴ, ԽՈՐ ՎԻՐԱՊ, ՀԻՆ ԱՐՏԱՇԱՏ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Այս հրաշալի ուղևորության ընթացքում մեր խոշորացույցի տակ են լինելու պատմական մայրաքաղաքից միջնադարյան բերդ։ Մեր յուրահատուկ այցի ընթացքում քայլելու ենք Խոր Վիրապ վանքի շրջակայքում տարածվող պատմական Արտաշատի տարածքում (չշփոթել մեր մյուս Պատմական Արտաշատ գերբացառիկ տուրի հետ, որի ժամանակ անցնում ենք փշալարերից այն կողմ), ինչպես նաև քայլարշավով հասնելու ենք Վեդիի միջնադարյան բերդ, որտեղից լավ եղանակին տպավորիչ տեսարաններ են բացվում դեպի Մասիսն ու Արարատյան դաշտը։ Հետաքրքիր, բովանդակալից ուղևորություն, որտեղ մեկտեղված են ոչ բարդ քայլարշավն ու պատմամշակութային մասը։

 

Ոչ բարդ քայլարշավը Վեդիի բերդ երկկողմանի լինելու է մոտ 5 կմ։ Արշավային հանդերձանքն ու կոշիկները նախընտրելի են։

Առաջիկա մեկնումներ՝ 16.02
Մեկնում՝ 09:30, ժամանում՝ 17:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ

Գրանցում

Գինը՝ 7500 դրամ