ՀՈՐՍԻ ԼԻՃ ԵՎ ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՀՈՐՍԻ ԼԻՃ ԵՎ ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հորսի լիճը պատրաստ է Ձեզ անսահման տպավորելու։ Վայոց ձորի գեղեցիկ լեռների գրկում այս չքնաղ լիճը հավակնում է դառնալ Ձեր ամենասիրելիներից։ Միասին բացահայտենք այն, չէ՞ որ անչափ գեղեցիկ են լինելու նաև այնտեղ տանող արահետները։ Հորս գյուղում մեզ է սպասելու Օրբելյանների միջնադարյան ապարանքը, որը հետաքրքիր հավելում կլինի մեր այս հիանալի ուղևորությանը։ Գեղեցիկ տեսարանների և զգացողությունների պակաս չի լինելու, իսկ այն, որ օրը հրաշալի էլ լինելու, կասկած անգամ չկա։

Հորս լճի քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 17 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 700 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 8500 դրամ