ԽՈԺՈՌՆՈՒ ԵԿԵՂԵՑԻ (ԲԱՑԱՌԻԿ)

ԽՈԺՈՌՆՈՒ ԵԿԵՂԵՑԻ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հայ-վրացական սահմանի անմիջական հարևանությամբ` Վրաստանի տարածքի Խոժոռնի հայկական գյուղի մոտ է գտնվում միջնադարյան Սբ Նշան եկեղեցին։ Խոժոռնի գյուղի հարակից բլրի վրա վեր խոյացող յուրահատուկ այս կոթողը միանշանակ գերելու է իր այցելուին․ այն ոչ միայն ինքնին անչափ տպավորիչ է, այլ գեղեցիկ են նաև այնտեղից բացվող տեսարանները դեպի Լալվարն ու շրջակա սաղարթախիտ անտառները։ Լինելով հայ-վրացական սահմանին մոտ՝ այն Վրաստանի կողմից հատուկ թույլտվություն է պահանջում, որը ստանալու միջոցով մենք կկարողանանք հասնել այս խորհրդավոր եկեղեցուն, որը Բազաբերդ-Չախալաբերդի, Խորակերտի և Խուճապի վանքերի հետ Լալվարի հրաշալիքներից է։ Բացի այդ, կտեսնենք պատմական հարուստ անցյալով Խոժոռնու յուրօրինակ մատուռներից ու խաչքարերից։ Դարձեք այն փոքրաթիվ, բայց և երջանիկ մեր հայրենակիցներից, որոնք հասել են Խոժոռնու եկեղեցի։

Թեթև քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 3 կմ։ Նախընտրելի է ունենալ արշավային հանդերձանք և կոշիկներ։ Մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է։

Առաջիկա մեկնումներ՝ 19.04 , դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 12
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 22:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 15000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 15000 դրամ