ՎԵՐԵԼՔ ԻԼԿԱՍԱՐ + ԻԼԿԱՍԱՐԻ ԲԵՐԴ ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՁՈՐ

ՎԵՐԵԼՔ ԻԼԿԱՍԱՐ + ԻԼԿԱՍԱՐԻ ԲԵՐԴ ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՁՈՐ

Հետաքրքիր բացահայտումները շարունակվում են, և այս անգամ միասին բացահայտելու ենք պատմության և լեռնագնացության հիանալի համադրությամբ յուրահատուկ վայրեր։ Մենք կբարձրանանք Իլկասար լեռ, որի գագաթնային մասում է խորհրդավոր ու հնամենի բերդը։ Բացի այդ, մեզ է սպասվում նաև այդքան սիրված Հրեշտակների ձորը։ Արարատի մարզի հետաքրքիր լեռներից Իլկասարի գագաթից էլ կարելի է տեսնել Մասիսի, Արագածի, Արարատյան դաշտի տպավորիչ տեսարանները։ Այսպիսով, մեկ այցի ընթացքում կքայլենք գեղեցիկ կիրճով, կբարձրանանք լեռան գագաթ և կտեսնենք պատմական կարևոր կոթող։ 

Իլկասարի վերելքն ու Հրեշտակների ձորի քայլարշավը երկկողմանի մոտ 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր, իսկ լեռան բարձրությունը՝ 1465 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:30, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7000 դրամ