ԴԵԲԵՏԻ ԿԻՐՃ․ ՕՁՈւՆԻՑ ՆԵՐՔԻՆ ՀՈՌՈՄԱՅՐ ԵՎ ՔՈԲԱՅՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԴԵԲԵՏԻ ԿԻՐՃ․ ՕՁՈւՆԻՑ ՆԵՐՔԻՆ ՀՈՌՈՄԱՅՐ ԵՎ ՔՈԲԱՅՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Դեբետի կիրճը Հայաստանի չքնաղագույն անկյուններից է, որտեղ կարելի է որսալ խենթացնող տեսարաններ, իսկ շքեղ բնությանն էլ հավելվում են հրաշակերտ պատմական կոթողները, ինչը դրախտային Լոռվա այս այցը դարձնում է կատարյալ։ Մեր հրաշալի քայլարշավի ընթացքում համադրված են գեղեցկագույն բնությունն ու պատմական մեծարժեք ժառանգությունը․ քայլարշավային մասը կսկսենք Օձունի հոյակերտ տաճարից, որի պատմությանը ծանոթանալուց հետո կսկսենք քայլել Դեբետի կիրճում, ուր մեզ կդիմավորի Ներքին Հոռոմայրն իր անկրկնելի գանձերով և հետաքրքիր պատմությամբ։ Ներքին Հոռոմայրը լիարժեք բացահայտելուց հետո գեղեցիկ արահետը մեզ կտանի ևս մեկ գլուխգործոց վայելելու՝ Քոբայր, որը կլինի մեր այցի վերջին հրաշալի կանգառը։ Մինչև քայլարշավը դադար է նախատեսվում նաև Վերին Հոռոմայրի հուշարձանախմբի մոտ։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 9 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 8500 դրամ