ԴՍԵՂ ԵՎ ՔՈԲԱՅՐ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)

ԴՍԵՂ ԵՎ ՔՈԲԱՅՐ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)

Լոռվա հրաշալիքները բացահայտող մեր այս ծրագիրը նվիրված է մեր երկրի ամենայուրահատուկ անկյուններից չնաշխարհիկ Դսեղին և խորհրդավոր Քոբայրին։ Բացառիկ երթուղով մեր ճամփորդության առաջին կանգառը կկատարենք Քոբայրում, ուր կհասնենք գեղեցիկ քայլարշավով և կհիանանք ոչ միայն հոյակերտ վանքով, այլ նաև վանքից բացվող ֆանտաստիկ տեսարանով։ Հաջորդիվ կլինենք թումանյանական Դսեղում՝ անտառային աննկարագրելի գեղատեսիլ, մոգական արահետով հասնելով Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանք, որն իր լուռ ավերակների մեջ շարունակում է մնալ անկրկնելի, ազդեցիկ ու աներևակայելի տպավորիչ։ Առջևում մեզ է սպասում դսեղյան մյուս հրաշալիքը՝ զմրուխտե անտառների մեջ ընկած Ծովեր լիճը․ խաղաղ, գեղեցկագույն և յուրօրինակ միջավայր, որտեղ կանցկացնենք մեր հանգիստը։ Կայցելենք նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղի սրտում։

Քայլարշավներն ընդհանուր լինելու են մոտ 5 կմ։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը
Չի ներառում`
Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճարը 500 դրամ է, գնի մեջ ներառված չէ

Ծրագիր

ԴՍԵՂ ԵՎ ՔՈԲԱՅՐ

Քոբայր (թեթև քայլարշավ)
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Սբ Գրիգոր Բարձրաքաշ վանք (թեթև քայլարշավ)
Գիքորի աղբյուր
Դսեղի Ծովեր լիճ (թեթև քայլք)


Գրանցում

Գինը՝ 8000 դրամ