ԱՐԵՎԱԾԱԳԻ ՁՈՐ, ՀՆԵՎԱՆՔ, ՎԱՐԴԱԲԼՈւՐ, ԱՄՐԱԿԻՑ

Լոռիի հրաշալիքներն անսահման են, իսկ մենք գնում ենք այդ հրաշալիքները բացահայտելու և վայելելու: Մեր գեղեցիկ ուղևորությունը սկսում ենք հեքիաթ հիշեցնող Ամրակիցի Սուրբ Նիկոլայի ռուս ուղղափառ եկեղեցուց, որը բացահայտելուց հետո մեկնում ենք Վարդաբլուր՝ վայելելու տեղի գեղատեսիլ լճերը, որոնք ոչ միայն շատ գեղեցիկ են, այլ նաև զբոսնելու համար հրաշալի վայր են։ Մեր տպավորիչ ուղևորության հաջորդ կարևոր կանգառը լինելու է հոյակերտ Հնեվանքում, որը բացի այն, որ յուրօրինակ և տպավորիչ կոթող է, ունի նաև անչափ գեղեցիկ տեղադրություն Ձորագետի կիրճի անկրկնելի տեսարանով: Հնեվանքից էլ կսկսվի Ձորագետի ափերով ոչ բարդ, բայց և միևնույն ժամանակ անսահման գեղեցիկ քայլարշավը մինչև Արևածագի ձոր։ Այստեղ մենք կտեսնենք Ձորագետն ու հայտնի Ցիցքարը, որոնք համատեղ ստեղծում են չքնաղագույն և անսովոր տեսարան, որից հագենալն անչափ բարդ է։ Այստեղ Ձեզ կտրամադրվի նաև ազատ ժամանակ՝ վայելելու տեսարաններն ու Ձեր հանգիստը։ Հրաշալի և հագեցած օր ու ուղևորություն, որի ընթացքում համադրված են գեղեցիկ բնությունը, տպավորիչ տեսարաններն ու պատմական մեծարժեք կոթողները։

Մեկնումը՝ 

8:30, վերադարձը՝ մոտ 21։30, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
7500 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:

Մանրամասն Ծրագիր

ԼՈՌՎԱ ԳԱՆՁԵՐԸ

Լոռիի հրաշալիքներն անսահման են, իսկ մենք գնում ենք այդ հրաշալիքները բացահայտելու և վայելելու: Մեր գեղեցիկ ուղևորությունը սկսում ենք հեքիաթ հիշեցնող Ամրակիցի Սուրբ Նիկոլայի ռուս ուղղափառ եկեղեցուց, որը բացահայտելուց հետո մեկնում ենք Վարդաբլուր՝ վայելելու տեղի գեղատեսիլ լճերը, որոնք ոչ միայն շատ գեղեցիկ են, այլ նաև զբոսնելու համար հրաշալի վայր են։ Մեր տպավորիչ ուղևորության հաջորդ կարևոր կանգառը լինելու է հոյակերտ Հնեվանքում, որը բացի այն, որ յուրօրինակ և տպավորիչ կոթող է, ունի նաև անչափ գեղեցիկ տեղադրություն Ձորագետի կիրճի անկրկնելի տեսարանով: Հնեվանքից էլ կսկսվի Ձորագետի ափերով ոչ բարդ, բայց և միևնույն ժամանակ անսահման գեղեցիկ քայլարշավը մինչև Արևածագի ձոր։ Այստեղ մենք կտեսնենք Ձորագետն ու հայտնի Ցիցքարը, որոնք համատեղ ստեղծում են չքնաղագույն և անսովոր տեսարան, որից հագենալն անչափ բարդ է։ Այստեղ Ձեզ կտրամադրվի նաև ազատ ժամանակ՝ վայելելու տեսարաններն ու Ձեր հանգիստը։ Հրաշալի և հագեցած օր ու ուղևորություն, որի ընթացքում համադրված են գեղեցիկ բնությունը, տպավորիչ տեսարաններն ու պատմական մեծարժեք կոթողները։

մեկնում Երևանից

Ամրակիցի ռուս ուղղափառ եկեղեցի

Վարդաբլուրի լճեր

Հնեվանք

Արևածագի ձոր (թեթև քայլարշավ և ազատ ժամանակ)

վերադարձ Երևան:

Հնեվանքից Արևածագի ձոր և հակառակը քայլարշավն ընդհանուր մոտ 10 կմ է։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ: Արևածագի ձորում նախատեսված ազատ ժամանակին կարելի է պիկնիկ կազմակերպել։

Գինը` 7500 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել