ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇ ԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հրաշալի քայլարշավ, որի ժամանակ կտեսնենք Տավուշի դրախտային անտառների երկու գեղեցկուհիներին՝ Պարզ լիճն ու Գոշի լիճը, ինչպես նաև կքայլենք թավ անտառի միջով՝ բացահայտելով մեր ճանապարհի հրաշալիքները, ինչպես նաև այցելելով հրաշակերտ Գոշավանք։ Մեր քայլարշավը կսկսենք Պարզ լճի ափերից, ապա կտրելով անտառները և տեսնելով անտառներում թաքնված միջնադարյան խաչքարերը, կհասնենք հոյակերտ Գոշավանք, ապա կշարունակենք մեր տպավորիչ քայլքը մինչ Գոշի լիճ, որից հետո կվերադառնանք Գոշ գյուղ։ Խոստանում ենք, որ անսահման գեղեցկության և շքեղ տեսարանների պակաս չի լինի։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 21:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը