ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
«Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի հերթական հրաշալի բերդը Տավուշի սաղարթախիտ անտառներում տպավորիչ բլրի վրա բազմած Մանթաշաբերդն է, որը հայտնի է նաև Աշոտ Երկաթի բերդ անվանումով։ Մեր քայլարշավի ընթացքում ոչ միայն կտեսնենք Հայաստանի ամենախոշոր ու տպավորիչ միջնադարյան բերդերից մեկը, այլ նաև անկրկնելի քայլարշավ կունենանք Տավուշի հրաշալի անտառներում։ Քայլարշավը կմեկնարկենք դեպի Իջևան տանող ավտոճանապարհից, անցնելով գեղեցիկ արահետներով և վայելելով շունչ կտրող տեսարանները, կհասնենք հզոր բերդին, ապա և կվերադառնանք նույն կետ, որտեղից սկսել էինք քայլարշավը։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 7 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։



Ներառում է`

