ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴ (ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴ (ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հայկական բերդաշինության տպավորիչ օրինակներից Մահկանաբերդը ոչ միայն անչափ գրավիչ է, այլև բավական դժվարամատչելի։ Համշեն տուրն առաջարկում է հատուկ մշակված և փորձված իր ծրագրով հասնել Մահկանաբերդ և վայելել մեր հզոր բերդերից մեկը։ Գուգարաց աշխարհի ամրակուռ այս բերդ այցելությունը Ձեզ կդարձնի մեր այն եզակի հայրենակիցներից, ովքեր կարողացել են հասնել այս պատմական կառույցին։ Դեպի Տավուշի սիրտ մեր ուղևորության ընթացքում բեռնատարը Կիրանցի կիրճով մեզ որոշակի կմոտեցնի քայլարշավի մեկնարկի կետին, որտեղից էլ արդեն բարդ, բայց տպավորիչ արահետներով կհասնենք հզորագույն Մահկանաբերդ՝ վայելելով ոչ միայն պատմական այս բերդը, այլև բերդից բացվող հրաշալի տեսարանները։ Այս ուղևորությունը մաս է կազմում Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի:

Բարդ քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։ Ճանապարհի մի մասն անցնելու ենք գյուղական ամենագնաց բեռնատարով։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 21:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 12000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 12000 դրամ