ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ, ՃԱՊԿՈւՏ, ԳՄԲԵԹ ՔԱՐԱՆՁԱՎ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ, ՃԱՊԿՈւՏ, ԳՄԲԵԹ ՔԱՐԱՆՁԱՎ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Տավուշին այդքան բնորոշ տպավորիչ տեսարաններ, պատմական մեծարժեք կոթողներ, գեղեցիկ բնություն։ Եվ այս ամենը մեկ ուղևորության ընթացքում, որը թույլ կտա Ձեզ բացահայտել ոչ միայն Հայաստանի ամենահզոր և տպավորիչ բերդերից Մանթաշաբերդը (հայտնի նաև Աշոտ Երկաթի բերդ անվամբ), այլ նաև քայլել տավուշյան թավ անտառներով և գեղատեսիլ կածաններով՝ այցելելով Ճապկուտ գյուղատեղին իր եկեղեցով և Գմբեթ քարանձավը։ Մեր ուղևորությունը կսկսենք Աղստև գետի ափից, ապա հասնելով Մանթաշաբերդ՝ կհիանանք միջնադարյան այս հզոր կառույցով, ինչպես նաև բերդից բացվող ֆանտաստիկ տեսարաններով, ապա գեղեցիկ արահետներով կշարունակենք մեր քայլարշավը մինչ Գանձաքար գյուղ՝ ճանապարհին տեսնելով նաև այլ պատմական կոթողներ, այդ թվում՝ Ճապկուտն ու Գմբեթ քարանձավը։ Հրաշալի օրն ու անկրկնելի զգացողությունները երաշխավորված են։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
 
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 13 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7500 դրամ