ԲԵՐԴԱՎԱՆԻ ՂԱԼԻՆՋԱՔԱՐ ԲԵՐԴ ԵՎ ՄՇԿԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԲԵՐԴԱՎԱՆԻ ՂԱԼԻՆՋԱՔԱՐ ԲԵՐԴ ԵՎ ՄՇԿԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Յուրօրինակ այս ուղևորությանը կտեսնենք Տավուշի խիստ կարևոր, բայց պակաս հայտնի կոթողներից մի քանիսը: Նախ հրաշալի քայլարշավով կհասնենք սաղարթախիտ անտառներում գտնվող անչափ տպավորիչ Մշկավանք՝ բացահայտելու այս հոյակերտ կառույցն ու վայելելու շրջակայքի գեղեցիկ անտառները: Այնուհետև, մեր ճանապարհը կշարունակենք միջնադարյան ամենատպավորիչ հայկական բերդերից Բերդավանի կամ Ղալինջաքարի բերդ, որը մեր օրերում մեզ է ներկայանում հրաշալի ու տպավորիչ տեսքով: Բազմաբովանդակ արշավից հետո, վայելելով Տավուշի հրաշք տեսարանները, հետ կվերադառնանք անմոռանալի ու հագեցած տպավորություններով: Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 9 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 22:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9500 դրամ