ԼՈՔԻ ԲԵՐԴ

Լոքի բերդը գտնվում է անմիջապես հայ-վրացական սահմանին՝ համանուն բարձունքի վրա, ՀՀ Լոռու մարզի Սարչապետ գյուղից մոտ 2 կմ հյուսիս։ Միջնադարյան այս բերդն ունի իշխող դիրք շրջակայքի նկատմամբ։ Այն իր չափերով մեծ բերդերի շարքում չէ, բայց աչքի է ընկնում տպավորիչ տեղադրությամբ։ Լոք լեռը, որի գագաթնային մասում էլ համանուն բերդն է, 2140 մետր բարձրության վրա է, այն Վիրահայոց լեռների մի մասն է։ Լոքի բերդը, որը միջնադարյան կառույց է, ենթադրաբար 12-13-րդ դարերում կառուցված, ռազմավարական առումով կապված է նաև Լալվարի ստորոտի Բազաբերդ-Չախալաբերդի հետ։ Լոքի գագաթնային հատվածում կա նաև նորակառույց մատուռ, լեռան գագաթը համարվում է ուխտատեղի շրջակայքի բնակիչների համար։
Լոքի բերդը գտնվում է սահմանային շերտում, ուստի այնտեղ հասնելու համար պետք է հատուկ թույլտվություն։ Համշեն տուրը կարողանում է ստանալ համապատասխան թույլտվությունը։