Mar 11, 2022

ՀԱՅԿԱՁՈՐԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ. ՄԻ ԿՏՈՐ ԱՆԻ

Կարմիր վանքը, որին սիրում ենք կոչել մի պատառ Անի ՀՀ-ում, Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում է։ Հայկաձորի Կարմիր վանքը Ախուրյանի ձախափնյակին է, գետից մոտ հարյուր մետր հեռավորության վրա, կիրճի եզրին, Անիից մոտ 5-6 կմ, Հոռոմոսից մոտ 1-2 կմ հեռավորության վրա։ 

Կարմիր վանքի (հայտնի նաև Ղոշավանք, որը Հոռոմոսի ոչ հայկական անվանումներից է) կանգուն և գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի վերջում, երբ ծաղկում էր Բագրատունյաց Հայաստանն Անի կենտրոնով։ Կառուցել է Հոռոմոսի վանահայր Սարգիս եպիսկոպոսը, ճարտարապետն է Սամեհանը։ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, կառուցված կարմիր տուֆով (որտեղից էլ գալիս է վանքի տարածված անվանումը), հարավահայաց ճակատին առկա է բագրատունյաց զինանշանը։ 

Եկեղեցին, չնայած վտանգավոր ճեղքերին, կանգուն է, թեև զրկված է իր պատմական մեծարժեք խաչից, որը վերջին տարիներին տեղափոխվել է Գյումրի և տեղադրվել Յոթ վերք եկեղեցու բակում։ 2023թ․ եկեղեցու վրա տեղադրվեց նոր խաչ՝ հնի նմանությամբ։

Կարմիր վանքը ՀՀ-ի տարածքում է, սակայն խորհրդային տարիներին մնացել է սահմանային փշալարերից այն կողմ։ Այս ամենի հետևանքով այժմ արգելված է ազատ մուտքը վանքի տարածք, սակայն համապատասխան թույլտվության դեպքում հնարավոր է լինում այցելել վանք։ Սահմանային փշալարերից այն կողմ է նաև Հին Հայկաձորը, որը խորհրդային տարիներին Թուրքիայի հետ սահմանի նոր ինժեներական կառուցվածքի պատճառով տեղափոխվել է ավելի արևելք։ Վանքի մոտ, բնակատեղիից բացի, տարածվել է նաև միջնադարյան գերեզմանատուն։ 

Համշեն տուրը կազմակերպում է այցելություն Կարմիր վանք՝ ներս մտնելու հնարավորությամբ։

Մեկնաբանություններ

Պատասխանել

Օվսաննա

Oct 24, 2023 Անհամբեր սպասում եմ: Վաղուց գրանցվել էի, ու հետաձգվում էր: Շատ ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ունեմ մասնակցելու հերթական բացառիկ ուղևորությանը:

Թողնել մեկնաբանություն

Դուք դեռ տուր չեք ընտրել