ՌԻՆԴԻ ՎԻՄԱՓՈՐ ԵԿԵՂԵՑԻ + ԵՂԵԳՆԱԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հերթական հրաշալիքի հետքերով ենք գնալու։ Մեզ է սպասում Ռինդի վիմափոր եկեղեցին, ուր հասնելու ենք գեղեցիկ ու հետաքրքիր քայլարշավով։ Բավական տպավորիչ մշակված ժայռափոր միջնադարյան այս եկեղեցին Քարկատարի լեռներում է և առանձնանում է ոչ միայն պատմական մեծ արժեքով, այլ նաև անսահման գեղեցիկ տեղադրությամբ։ Ընդ որում, բացի Ռինդի ժայռափոր եկեղեցին, մենք մեր ճանապարհին այցելելու ենք նաև Եղեգնալիճը, ինչն ավելի հագեցած ու տպավորիչ կդարձնի մեր չքնաղ այցը։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 14 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 500 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 20:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը