ԼՈՔԻ ԲԵՐԴ ԵՎ ՄԵԾԱՎԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հայաստանի յուրաքանչյուր անկյունում կարելի է գտնել հնամենի բերդեր, և դրանցից մեկը՝ շատ հետաքրքիր ու յուրահատուկ Լոքը սպասում է իր բացահայտողներին։ Լոռվա հյուսիսում գտնվող այս բերդն առանձնանում է իր տպավորիչ տեղադրությամբ և բերդից բացվող հրաշալի տեսարաններով՝ գտնվելով համանուն լեռան վրա։ Բացի Լոքի բերդ քայլարշավը, մեզ են սպասում այլ բացահայտումներ ևս, այդ թվում՝ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցին և Վերին վանքը, ինչը մեր յուրօրինակ այցն ավելի հարուստ կդարձնի։ Քանի որ Լոք գագաթն ու բերդը հայ-վրացական սահմանի հարևանությամբ է, սահմանային շերտ մուտք գործելու համար հատուկ թույլտվություն է պետք, որը մենք կստանանք:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 9 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 400 մ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է։




