ԿՈՐԱԲԵՐԴ ԵՎ ՈՍԿԵՊԱՐԻ ԲԵՐԴԱՇՏԱՐԱԿ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Շարունակելով Հայոց բերդերը և ամրոցները նախագծի հրաշալի բացահայտումների շարքը՝ այս անգամ այցելելու ենք անչափ տպավորիչ Կորաբերդ, որը բազմել է Տավուշի գեղեցկագույն գյուղերից Ոսկեպարին հարող ազդու ժայռերի վրա։ Միջնադարյան բերդաշինության ամենատպավորիչ օրինակներից Կորաբերդը միանշանակ զարմացնելու է իր այցելուին, իսկ բերդից բացվող տեսարանն ուղղակի ցնցելու է։ Հրաշալի արահետներ, տպավորիչ տեսարաններ, հարուստ պատմություն․ ահա այս ամենը կարող եք գտնել մեր յուրօրինակ քայլարշավին, որով ևս մեկ ամրակուռ բերդ կբացահայտենք մեր Հայրենիքում։ Բացի հզոր Կորաբերդը, մեզ է սպասելու նաև անսահման հետաքրքիր և յուրահատուկ բերդաշտարակ-դղյակը Ոսկեպարում, որը նույնպես զարմացնելու է իր այցելուին։ Հագեցած ու հետաքրքիր բերդագնացությունը երաշխավորված է։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 350 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։