ՎԱՐԴԱԳՈւՅՆ ԿԻՐՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հայաստանում բնությունն իր բազմազանությամբ միշտ է զարմացնում, իսկ այս անգամ մեզ զարմացնելու է Վարդագույն կիրճը, որը Երանոսի լեռների ամենագողտրիկ անկյուններից է։ Այս չքնաղ կիրճում քարի յուրահատուկ վարդագույն երանգն ու գեղեցիկ ձևավորումն իրապես անհավատալի է թվում, սակայն այն իրական է։ Միացեք մեզ, ու մենք ձեզ կտեղափոխենք այլ մոլորակ, գեղեցիկ գույների ու տեսարանների մոլորակ։ Մեր սիրունագույն քայլարշավը սկսելու ենք Արարատի մարզի Լանջազատ գյուղից, որտեղից կքայլենք դեպի Վարդագույն կիրճ, ապա կայցելենք Տիկնունի ամրոց և մեր հրաշալի քայլարշավը կավարտենք Գետազատ գյուղում։ Ընդ որում, մեր գեղեցիկ քայլարշավը նաև շքեղ տեսարաններով է հարուստ՝ Մասիսից Ազատի ջրամբար ու Երանոսի լեռներ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 14 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 550 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։




